Հայաստանի Հանրապետության` ի դեմս ՀՀ ֆինանսների նախարարության և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության, և Վերականգնման վարկերի բանկի (KfW) միջև կստորագրվի «Քաղաքականության վրա հիմնված վարկ – Շրջակա միջավայրի պահպանություն - BMZ 3010 00 579, վարկ N 29426» վարկային համաձայնագիր:
Ֆինանսների փոխնախարար Կարեն Բրուտյանը կառավարության այսօրվա նիստում նշեց, որ դրանով նախատեսվում է Հայաստանին տրամադրել բյուջետային աջակցության 40 մլն եվրոյի վարկ:
Նրա խոսքով, միջոցներն ուղղվելու են «2019թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով սահմանված պակասուրդի ֆինանսավորմանը, ուստի վարկային միջոցների ժամանակին ստացումը կարևոր նշանակություն ունի պետական բյուջեի կատեգորիաներով նախատեսված ծախսերի ֆինանսավորման տեսանկյունից:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/55255