Թուրքիայի խորհրդարանը կպատասխանի ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունմանը, այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
«Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևն անօգուտ է: Թուրքիան այն չի ճանաչի», - նշել է Էրդողանը:
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը երեքշաբթի օրը բանաձև է ընդունել, որով ճանաչել է 1915թ. Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում։
223 կոնգրեսական աջակցել է բանաձևին, դեմ է արտահայտվել 191 օրենսդիր:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/55245