ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտասահմանյան գործերով կոմիտեն հինգշաբթի բանաձեւ է ընդունել «Մեծ յոթնյակի» հանդիպումներին Ռուսաստանի մասնակցության դեմ, նշված է փաստաթղթի հեղինակներից մեկի՝ կոնգրեսական Ալբիո Սայրեսի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:
Բանաձեւում նշված է, որ Ռուսաստանը G7 գագաթնաժողովներին չպետք է մասնակցի այնքան ժամանակ, մինչեւ «չհարգի հարեւանների տարածքային ամբողջականությունը» եւ չհետեւի «ժողովրդավարական հանրույթների ստանդարտներին»:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/55243