Մանուկյանի կինը դիմել է դատախազություն ու ԱԱԾ՝ պարզելու Բաբաջանյանի ֆինանսական աղբյուրները

Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի կինը՝ Վարդուհի Իշխանյանը, Facebook-ի իր էջում գրառում է կատարել՝ դատախազությանը կոչ անելով պարզել ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի ֆինանսական աղբյուրները:


«Էս դուխով տղեքը միայն խոսքով են դուխով։Իրենց անբարոյական գործերը կոռումպացված թրքական լրտեսի միջոցով են ուզում ի կատար ածեն։ Տո դուք միայն հիմա լեզուներդ երկարացրեցիք, կարծում եք գործ կարող եք սարքել։Իշխանությունը յուրացրել սարքել եք ձեր բոստանը, մարդկանց ու հիմնարկներ եք կրճատում,դրա հաշվին բյուջեն մսխում եք ձեր կարիքների համար։ Դիմում եմ դատախազությանը , թող պարզի Բաբաջանյանի ֆինասական աղբյուրները, որտեղից են շքեղ տունը, հարուստ ԶԼՄ-ն։


Դիմում եմ ԱԱԾ-ին, որ պարզի Բաբաջանյանի կապը օտարերկրյա ծառայությունների հետ։ Եվ ուզում նաև պարզել, թե ինչպե՞ս եղավ , որ Բաբաջանյանը ու Հունանյանը 1998-ին աշխատել են միասին Կարեն Դեմիրճյանի շտաբում։ Ծիծաղում է նա, ով վերջինն է ծիծաղում։ Ինքներդ ռիսկ չէիք անի խոսել Վազգեն Մանուկյանի դեմ, էդ կոռումպացված թրքական լրտեսը լեզուներդ բացեց»,- գրել է նա:


Հիշեցնենք, ավելի վաղ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը դիմել էր ՀՀ վարչապետին՝ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանին պաշտոնանկ անելու պահանջով: Այսօր մամուլը սակայն գրել էր, որ «Հանրային ծառայությունների մասին» օրենքով՝ «ՀԽ նախագահի գործունեության վաղաժամկետ դադարեցման հարց կարող է քննարկվել նրա նշանակումից ոչ շուտ, քան 1 տարի հետո, եւ կառավարության գործունեության ընթացքում ոչ ավելի, քան 1 անգամ»: Ընդ որում, եթե վաղաժամկետ դադարեցվում է միայն ՀԽ նախագահի գործունեությունը, ապա նա շարունակում է իր գործունեությունը որպես ՀԽ անդամ: Իսկ Վազգեն Մանուկյանը Նիկոլ Փաշինյանի կողմից 2019-ի գարնանն է վերանշանակվել այս պաշտոնում։


Նշենք նաև, որ 2012 թ. փետրվարի 27-ին WikiLeaks-ը սկսեց հրապարակել Համաշխարհային հետախուզական ֆայլերը՝ հինգ միլիոն էլ. նամակներ, ուղարկված «համաշխարհային հետախուզական» Ստրատֆոր ընկերությունից, որի գլխամասային գրասենյակը գտնվում է Տեխասում: Էլ. նամակների ամսաթվերը ընկած են 2004թ. հուլիսից մինչև 2011թ. դեկտեմբերի վերջը և բացահայտում են այն անհատների ցանկը, որոնք աշխատել են այդ ընկերության համար:


WikiLeaks-ը այս հրապարակմանը կցել էր մի ցուցակ, որը ներառում է այն բոլոր մարդկանց անուն ազգանունները և էլ. հասցեները, որոնք եղել են Ստրատֆոր ընկերության գործակալները և շարունակաբար գաղտնի տեղեկատվություն են տրամադրել նրան: Նրանց ցանկում է նաև այսօր պատգամավոր աշխատող Արման Բաբաջանյանը:


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/55182