Ամերիկյան ուժերն այժմ ուղևորվում են Սիրիա՝ նավթահանքերը պաշտպանելու ոչ միայն «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության զինյալների հնարավոր հարձակումներից, այլ նաև սիրիական բանակի կամ ռուսական ուժերի հնարավոր գրոհից: Այդ մասին հայտարարել է Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Մարկ Էսպերը:
Էսպերն ընդգծել է, որ Միացյալ Նահանգները մտադիր չէ ոստիկանի դեր ստանձնել Սիրիայում, ու չնայած դրան՝ ամերիկյան լրացուցիչ ստորաբաժանումներ են ուղևորվում Սիրիայի արևելք՝ քրդերի վերահսկողության տակ գտնվող տարածքներում նավթահորերը պաշտպանելու:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/55133