Հայաստան է ժամանել Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն

Այսօր Հայաստան է ժամանել Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։ Այս մասին հայտնում են ռուսաստանյան ԶԼՄ-ները: Տեղեկատվությունը նաեւ հաստատեց պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:


Այցի ընթացքում Սերգեյ Շոյգուն կհանդիպի ՀՀ ՊՆ ղեկավար Դավիթ Տոնոյանի հետ: Երկու պետությունների նախարարները կքննարկեն երկկողմ ռազմա-տեխնիկական համագործակցության եւ տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր:


Սպասվում է, որ Շոյգուն կայցելի նաեւ Գյումրում տեղակայված ռուսական ռազմաբազա:


Շոյգուի այցը տարածաշրջանային բնույթ է կրում: Հայաստան այցի հաջորդ օրը՝ հոկտեմբերի 30-ին Շոյգուն կայցելի Բաքուն՝ մասնակցելու ԱՊՀ Պաշտպանության նախարարների խորհրդի նիստին:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/55125