Ադրբեջանի ԿԸՀ-ն հայտարարում է՝ անհրաժեշտ պայմաններ ստեղծում է թեկնածուների համար

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն անհրաժեշտ պայմաններ ստեղծում է թեկնածուների՝ ընտրություններին մասնակցելու համար: Այս մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նիստում հայտարարել է ԿԸՀ նախագահ Մազահիր Փանահովը:


Նա հայտնել է, որ սովորաբար ՏԻՄ ընտրություններում պարտված թեկնածուները հայտնում են իրենց դժգոհությունը:


«Ցանկացած դեպքում ինչ-որ մեկը դժգոհ է մնում ընտրությունների արդյունքից: Չընտրված թեկնածուն անպայման դժգոհություն է հայտնում: Սա բնական է, բայց աշխարհիկ երկրներում չընտրված թեկնածուները շնորհավորում են հաղթողներին», - ասել է Մազահիր Փանահովը:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/55124