ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատն առաջին անգամ կքվեարկի Թրամփի պաշտոնազրկման բանաձեւի շուրջը

ԱՄՆ Կոնգրեսում դեմոկրատներն այս շաբաթ առաջին անգամ Ներկայացուցիչների պալատի ամբողջական կազմի քվեարկությանը կդնեն հետաքննության բանաձեւն` ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնազրկման ընթացակարգի շրջանակում: Այդ մասին հաղորդվում է ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հայտարարության մեջ:


«Այս շաբաթ մենք լրիվ կազմով պալատի քվեարկությանը կդնենք բանաձեւ, որը հաստատում է հետաքննության առկայությունը, որն այժմ կատարում են մեր կոմիտեները»,- ասված է փաստաթղթում:


«Մենք այդ քայլն անում ենք, որպեսզի վերացնենք բոլոր կասկածներն այն բանի շուրջ, թե Թրամփի վարչակազմը կարող է, արդյոք. պահել փաստաթղթեր, խոչընդոտել վկաների կողմից ցուցմունքներ տալուն, անտեսել կանոններին համապատասխան ուղարկված ծանուցագրերը կամ շարունակել խոչընդոտներ հարուցել Ներկայացուցիչների պալատի գործունեության համար»,- ընդգծել է Փելոսին:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/55103