Սերգեյ Շոյգուն կայցելի Հայաստան, ապա կմեկնի Ադրբեջան

Հոկտեմբերի 29-ին Հայաստան է այցելելու Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։ Այս տեղեկությունը VERELQ-ի հետ զրույցում հաստատեց պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:


Այցի ընթացքում Սերգեյ Շոյգուն կհանդիպի ՀՀ ՊՆ ղեկավար Դավիթ Տոնոյանի հետ: Երկու պետությունների նախարարները կքննարկեն երկկողմ ռազմա-տեխնիկական համագործակցության եւ տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր:


Սպասվում է, որ Շոյգուն կայցելի նաեւ Գյումրում տեղակայված ռուսական ռազմաբազա: 


Շոյգուի յացը տարածաշրջանային բնույթ է կրում: Հայաստան այցի հաջորդ օրը՝ հոկտեմբերի 30-ին Շոյգուն կայցելի Բաքուն՝ մասնակցելու ԱՊՀ Պաշտպանության նախարարների խորհրդի նիստին:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/55097