Անհայտ անձինք կոտրել են Վրաստանի նախագահի կայքը և տեղադրել Սահակաշվիլիի լուսանկարը

Անհայտ անձինք կոտրել են Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի պաշտոնական կայքը եւ դրանում տեղադրել պետության նախկին ղեկավար Միխեիլ Սահակաշվիլիի լուսանկարը՝ I`ll be back («Ես կվերադառնամ») մակագրությամբ: Այդ մասին հայտնել է Զուրաբիշվիլիի՝ ԶԼՄ-ների հարցերով խորհրդական Իրինա Շենգելիան:


«Մենք այժմ պարզում ենք, թե ինչ է եղել: Դրան միացել է նաեւ նախագահի անվտանգության ծառայությունը: Ամենայն հավանականությամբ՝ դա հաքերային գրոհ էր»,- ասել է Շենգելիան:


Նրա խոսքով՝ վարչակազմի աշխատակիցները կայքը կոտրելու մասին իմացել են 11:00-ից հետո: Դրանից հետո որոշում է ընդունվել անջատել ինտերնետ-պորտալը: Նախագահի կայքն անհասանելի է նաեւ ներկայում:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/55072