Իրանի ԱԳ նախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը դատապարտել է իրանցիների նկատմամբ տնտեսական ահաբեկչությունը խստացնելու ԱՄՆ-ի քայլը:
«Հակառակ իրենց կեղծ հայտարարություններին, ԱՄՆ պաշտոնյաներն ուժեղացնում են հակաիրանական տնտեսական ահաբեկչությունը, որն ուղղված է շարքային իրանցիների դեմ»,- գրել է նա Twitter-ում:
Զարիֆը հավելել է. «ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, ավելի վաղ հայտարարել էր, որ եթե իրանցիներն ուզում են սնունդ ունենալ, պետք է հանձնվեն ԱՄՆ-ին: Իսկ հիմա, ԱՄՆ գանձապետական դեպարտամենտը պատժամիջոցի է ենթարկում ոչ միան սննդամթերքն, այլ նաև դեղորայքը»:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/55061