Վրաստանի խորհրդարանը սկսել է 2020-ին համամասնական ընտրությունների անցնելու ընթացակարգը

Վրաստանի խորհրդարանը ձեռնամուխ է եղել Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու աշխատանքին, որոնք վերաբերում են 2020 թվականին զրոյական շեմով եւ համամասնական համակարգով խորհրդարանական ընտրություններ անցկացնելուն:


«Ինձ համար պատիվ է՝ ձեզ ներկայացնել կարեւորագույն փոփոխություններից մեկը «Սահմանադրության մասին» օրենքում, որը նախատեսում է՝ փոխել 2020 թվականի խորհրդարանական ընտրությունների ընտրական համակարգը»,-ասել է Վրաստանի խորհրդարանի իրավաբանական հարցերի կոմիտեի ղեկավար Անրի Օհանաշվիլին, որը հանդես է եկել որպես հիմնական զեկուցող:


Փոփոխությունների նախաձեռնողներ են հանդես եկել խորհրդարանի 93 պատգամավորներ: Սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնելու համար անհրաժեշտ է 150 պատգամավորներից 113-ի համաձայնությունը:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/55056