ՀՀ պաշտպանական ծախսերն աճում են 25,3%, բայց 2018 թ-ի համեմատ. վարչապետի «համեմատությունը»

Հայաստանի պաշտպանական ծախսերի ոլորտում 2018 թվականի համեմատ 2020 թվականին պլանավորել ենք 25,3 տոկոս բյուջետային հատկացումների ավելացում: Այս մասին հոկտեմբերի 28-ին, ԱԺ ֆինանսաբյուջետային հանձնաժողովում 2020 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


Ազգային ժողովում սկսվել են ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումները: Մինչ այդ քննադատները մատնացույց էին անում այն հանգամանքը, որ 2020 թ-ի բյուջեով ՀՀ ռազմական պաշտպանության ծախսերը մեծացվում են ընդամենը 0,8%-ով:


Մասնավորապես «Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը նշել էր, որ 2020 թվականի բյուջեով, Հայաստանի ռազմական պաշտպանության ծախսերը մեծացվում են ընդամենը 0,8%-ով, ներկա 300,6 մլրդ դրամից 303 մլրդ դրամի, մինչդեռ Ադրբեջանի պաշտպանական բյուջեն աճում է ամբողջ 20,9%-ով:


Վարչապետը նշեց, որ ծախսերի հետ կապված Հայաստանն ունի օրենսդրական սահմանափակում:


«Ռազմական ծախսերի հետ կապված մենք ունենք որոշակի օրենսդրական կարգավորում, ըստ որի այդ ծախսերը չպետք է գերազանցեն ՀՆԱ-ի 4 տոկոսը: 2020 թվականին այս ոլորտում ունենք ծախսեր, որոնք մի փոքր այլ տրամաբանությամբ են. ես հույս ունեմ, որ նաեւ վերջին շրջանի փոփոխությունների արդյունքում մենք կոռուպցիայի դեմ պայքարի ծավալները եւ շոշափելի արդյունքները կմեծացնենք եւ դրանք կուղղվեն նաեւ ՀՀ պատպանվածության մակարդակի բարձրացմանը»,-ընդգծեց Փաշինյանը:


2020-ի բյուջեի նախագծով «ռազմական կարիքների բավարարում» ենթածրագրին 194․2 մլրդ դրամ է հատկացվելու 2019-ի մոտ 190 մլրդ դրամի դիմաց։ Զգալիորեն աճելու է բանակի շենքային պայմանների բարելավման աշխատանքների ծավալը․ 2019-ի 66 մլրդ դրամի դիմաց պլանավորվում է հատկացնել 97․2 մլրդ դրամ։


ՌԴ կողմից տրամադրված վարկի շրջանակներում 2019-ի 42․8 մլրդ դրամի ավտոմոբիլային ու ինժեներական տեխնիկայի դիմաց 2020-ին գնվելու է մոտ 13 մլրդ դրամի տեխնիկա։


Վերջին տարիներին ՀՀ-ն կտրուկ ավելացրել է ռազմական ծախսերը։ 2017-ի մոտ 210 մլրդ դրամի դիմաց, 2018-ին ծախսերը կազմել են մոտ 247 մլրդ դրամ, 2019-ին՝ շուրջ 301 մլրդ դրամ։


ՀՀ 2020 թ. պետբյուջեն ծախսերի գծով կկազմի 1.880 տրիլիոն դրամ։


Նշենք, որ Հայաստանի տարածաշարջանային հակառակորդ Ադրբեջանի ռազմական բյուջեն 2019 թ-ին կազմել է 1 մլրդ 787 մլն դոլար, որից 812 մլն դոլարը հատկացվում է միայն hատուկ պաշտպանական նշանակության նախագծերի և միջոցառումների իրականացմանը։


 


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/55042

alexistogel macau

alexistogel

link alexistogel

situs alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

link alternatif alexistogel

alexistogel gacor

bandar alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel terpercaya

agen togel online

link alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel

alexistogel togel slot

alexistogel

alexistogel online

alexistogel

alexistogel gampang menang

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

slot gacor alexistogel