Ո՞ր գործոնները հանգեցրեցին Հոկտեմբերի 27–ի սպանդին. բացահայտում է Վաղարշակ Հարությունյանը

ՀՀ նախկին պաշտպանության նախարար (1999-2000), գեներալ-լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանը կարծում է, որ 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ոճրագործությանը հանգեցրել են երեք գործոն. նախ` Ղարաբաղյան հակամարտության Մեղրիի տարբերակը, այնուհետև իշխանություն պահելու խնդիրը և, իհարկե, ֆինանսական կորուստների հարցը: Այս մասին, այսօր նա ասաց Եռաբլուրում, Հոկտեմբերի 27–ի դեպքերի 20–րդ տարելիցին լրագրողների հետ զրույցում:


Նշենք, որ ըստ Հարությունյանի`Մեղրիի տարբերակն իր ներկայությամբ քննարկվել է ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Ադրբեջանի այն ժամանակվա նախագահ Հեյդար Ալիևի միջև 1999 թվականի հուլիսին՝ Սադարակում։ Այդ ժամանակ Մեղրիի տարբերակը իրենից հետևյալն է ներկայացրել. Հայաստանին է միացվում նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) տարածքը և Լաչինը՝ որպես ՀՀ և Արցախի միջև միջանցք։ Փոխարենը՝ Հայաստանը Ադրբեջանին էր զիջում Մեղրիի շրջանը (1988 թ. սահմաններով), որպեսզի Ադրբեջանը ցամաքային կապ ձեռք բերի Նախիջևանի հետ։ Սակայն այդպիսով Հայաստանը կորցնում էր իր ցամաքային կապը Իրանի հետ, գրում է Սպուտնիկը։


Այն բացառապես ամերիկյան նախաձեռնություն էր, և Ռոբերտ Քոչարյանին ու Հեյդար Ալիևին ներկայացվեց ամերիկյան Քի-Ուեսթում՝ ստանալով այդպիսով Քի-Ուեսթյան տարբերակ ոչ ֆորմալ անվանումը: Այն ժողովրդի շրջանում հայտնի է նաև որպես Մեղրիի տարբերակ, բայց այն երբևէ չի քննարկվել որպես կարգավորման պաշտոնական տարբերակ ԵԱՀԿ ՄԽ շրջանակում։


Վաղարշակ Հարությունյանը նաև պնդում է, որ այն ժամանակ արդեն վարչապետ Վազգեն Սարգսյանը դեմ է եղել այդ տարբերակին։


«Ինքը դեմ է եղել, մենք շատ լավ գիտենք` իր գրառումներում նա արտահայտվել է, թե ինչ է նշանակում Մեղրին Հայաստանի համար՝ կարևորագույն մի հատված է, որը ապահովում է Հայաստանի անվտանգությունը, կապը Իրանի հետ»,- հավելել է Հարությունյանը։


Անդրադառնալով Նաիրի Հարությունյանի վաղաժամ ազատագրման մասին լուրերին` Հարությունյանն ասաց, որ այժմ՝ ոճրագործությունից 20 տարի հետո, Նաիրի Հունանյանն իրավունք ունի դիմելու պայմանական վաղաժամ ազատման խնդրանքով:


«Նրա ցուցմունքները կարելի է բաժանել երկու փուլի. մինչև 2000 թվականի մայիսի 2-ը և դրանից հետո: Մինչև մայիսի 2-ը Նաիրի Հունանյանը ցուցմունք էր տալիս, որից պարզ էր դառնում, որ կան կազմակերպիչներ: Մայիսի 2-ից հետո նա ողջ մեղքը վերցրեց իր վրա և հայտարարեց, որ կազմակերպիչներ չեն եղել»,-ասաց Հարությունյանը և շեշտեց, որ բոլորն էլ հասկանում են, որ նման ոճրագործություն 5 հոգով անհնար է կազմակերպել:


Հիշեցնենք, որ 1999թ.-ի հոկտեմբերի 27-ին հանցախումբը` Նաիրի Հունանյանի գլխավորությամբ, ՀՀ ազգային ժողովի նիստերի դահլիճում սպանել էր ԱԺ խոսնակ Կարեն Դեմիրճյանին, վարչապետ Վազգեն Սարգսյանին, փոխխոսնակներ Յուրի Բախշյանին և Ռուբեն Միրոյանին, օպերատիվ հարցերով նախարար Լեոնարդ Պետրոսյանին, պատգամավոր Արմենակ Արմենակյանին, Հենրիխ Աբրահամյանին և Միքայել Քոթանյանին:


Հարուցված քրեական գործի նախաքննությունը տևեց 1.5 տարի, դատավարությունը` 2.5։


2003թ–ին ավարտված դատավարության արդյունքում դատարանը որոշեց Նաիրի Հունանյանին, նրա եղբորը` Կարեն Հունանյանին, նրանց քեռուն` Վռամ Գալստյանին, ինչպես նաև Դերենիկ Բեջանյանին, Էդիկ Գրիգորյանին, Նորայր Եղիազարյանին ու Աշոտ Կնյազյանին դատապարտել ցմահ, Համլետ Ստեփանյանին` 14 տարվա ազատազրկման։


Հանցագործությանը հաջորդած 20 տարվա ընթացքում խմբի 8 անդամներից 4-ը մահացան տարբեր հանգամանքներում։


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/55026

alexistogel macau

alexistogel

link alexistogel

situs alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

link alternatif alexistogel

alexistogel gacor

bandar alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel terpercaya

agen togel online

link alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel

alexistogel togel slot

alexistogel

alexistogel online

alexistogel

alexistogel gampang menang

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

slot gacor alexistogel