Սամվել Կարապետյանը նոր ներդրումներ է անոնսում

Հայաստանում տնտեսական հեղափոխությունը սկզբնական փուլում է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում այսօր ասաց «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր եւ նախագահ Սամվել Կարապետյանը:


Նա նաև ասաց, որ նոր ներդրումներ կլինեն:


Ինչ վերաբերում է հարցին, թե ինչպիսի՞ն են իր հարաբերությունները Հայաստանի նոր իշխանությունների հետ, Սամվել Կարապետյանը հավաստիացրեց՝ նորմալ։


«Իշխանությունների հետ միասին աշխատում ենք, նոր նախագծեր էլ ենք անում: Նոր ներդրումների մասին էլ հերթով կտեղեկացնենք»,-ասաց նա:


 


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/54915