ԱՄՆ-ն ակտիվորեն գեներացնում է տարբեր զորավարժություններ Սև ծովում, այդ թվում համատեղ զորավարժություններ է անցկացնում Ուկրաինայի և Վրաստանի հետ: Նրանք ցանկանում են ցույց տալ, որ ՆԱՏՕ-ն, իբր, տիրոջ կարգավիճակով է գտնվում Սև ծովում: Այդ մասին հայտարարել է ռազմական փորձագետ Անդրեյ Կոշկինը:
Նա նշել է, որ ԱՄՆ-ն ապակայունացնում է իրավիճակը Սև ծովում՝ ՌԴ-ի սահմանների երկայնքով, սակայն ռուսաստանցի զինվորականներն ապահովում են ՌԴ-ի սահմանների անվտանգությունը:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/54892