Doing Business 2020 վարկանիշում Ադրբեջանը գրավել է 34-րդ տեղը

Համաշխարհային բանկի և Միջազգային ֆինանսական կորպորացիայի կողմից պատրաստված Doing-Business-2020 վարկանիշում Ադրբեջանը 190 երկրների շարքում զբաղեցրել է 34-րդ տեղը:


Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, Doing-Business 2019 վարկանիշային աղյուսակում Ադրբեջանը՝ 190 երկրների շարքում, զբաղեցրել է 25-րդ տեղը:


Թարմացված վարկանիշում Ադրբեջանի ցուցանիշը կազմել է 76,7 (նախորդ տարի՝ 73,6):


Doing Business կայքում հրապարակված զեկույցի համաձայն՝ Ադրբեջանը 2018 թվականի մայիսից մինչև 2019-ի մայիս ամիսները իրականացրել է չորս հաջողված բարեփոխումներ՝ դրանով իսկ կատարելով առաջադրված 5 նպատակներից 4-ը: Այս բարեփոխումները կապված էին անշարժ գույքի նկատմամբ իրավունքների գրանցման, վարկեր ստանալու, մինորիտար բաժնետերերին պաշտպանելու և պայմանագրերի կատարման ապահովման հետ:


Այս առումով, Ադրբեջանը ներառվել է ռեֆորմատոր երկրների թոփ 20-յակում:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/54887