Անհրաժեշտ է պահպանել դիվանագիտական ձեռքբերումներն, ինչպիսին է Իրանի հետ միջուկային համաձայնությունը: Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին:
Նա հայտարարել է, որ «ՀԳՀԾ-ի պաշտպանությանը զուգահեռ ԵՄ-ն ջանքեր է գործադրում տեխնոլոգիաների, թվայնացման ու արհեստական ինտելեկտի ոլորտներում առաջացած խնդիրների լուծման հարցում առաջ տանել բազմակողմանի համագործակցությունը»:
Մոգերինին նշել է, որ ԵՄ-ն բազմակողմանիության կողմնակիցներից է, իսկ բազմակողմանիությունը ճգնաժամերի լուծման լավագույն միջացներից մեկն է: Նա հավելել է, որ ԵՄ-ը բոլոր ոլորտներում համագործակցել է ՄԱԿ-ի հետ:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/54881