Իրանի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Մոհամադ Ջավադ Զարիֆը եւ Մեւլյութ Չավուշօղլուն քննարկել են Սիրիայի հյուսիսում առկա իրադրությունը։
«Այդ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները, Սիրիայի հյուսիսում տիրող իրադրությունը, Աստանայի գործընթացը եւ Սիրիայի Սահմանադրական կոմիտեի գումարումը, ինչպես նաեւ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներ»,-ասված է Իրանի ԱԳ նախարարության հաղորդագրության մեջ:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/54873