ՀՀ փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը ազատվել է պաշտոնից

ՀՀ փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը ազատվել է պաշտոնից: Այս մասին հայտնում է ՀԺ-ն:


Տեղեկությունը հաստատել է ինքը՝ Քոչարյանը թերթի հետ զրույցում. «ազատվել եմ սեփական դիմումիս համաձայն»,- հավելեց նա:


Քոչարյանը այս պահին այլ հարցերի չի պատասխանել:


Նշենք, որ փոխոստիկանապետը նշանակվում եւ ազատվում է նախագահի հրամանագրով:


Նա փոխոստիկանապետ էր նշանակվել 2018 թվականի մայիսի 18-ին. մինչ այդ նա զբաղեցնում էր ոստիկանության շտաբի պետի պաշտոնը:


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/54847