Մոսկվայում տաքսիստների 8% ազգությամբ հայ են. Դմիտրի Պրոնին

Ազգությամբ հայ տաքսիստները Մոսկվայում 8% են կազմում: Այս մասին հայտնել է Մոսկվայի տրանսպորտի և ճանապարհատրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Դմիտրի Պրոնինը, հաղորդում է «Էխո Մոսկվի» ռադիոկայանը:


Պրոնինի ներկայացրած տվյալների համաձայն՝ Մոսկվայում տաքսի վարող օտարեկրյա քաղաքացիները 50%-ից ավել են կազմում, այդ թվում՝ 30% Ղրղզստանի քաղաքացիներ, 14%՝ Տաջիկստանի, 15%՝ Ուզբեկստանի, 11%՝ Ադրբեջանի, 8%՝ Հայաստանի և 1%՝ Վրաստանի: Պաշտոնյան հավելել է նաև, որ օտարազգի վարորդները Մոսկվայում աշխատում են հիմնականում իրենց երկրի կողմից տրված վարորդական իրավունքով:


Սեպտեմբերի 26-ին հայտարարվել էր, որ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներ Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Հայաստանը մտադիր են տաքսի ավտոմեքենաների և վարորդների միասնական գրանցամատյան ստեղծել։


Ռուսաստանում 2017 թվականի հուլիսի 1-ից «Ճանապարհային երթևեկության անվտանգության մասին դաշնային օրենքում» կատարած փոփոխությունների համաձայն` արգելվում է աշխատանքի վերցնել օտարերկրյա վարորդական իրավունք ունեցող քաղաքացիների։ Խնդիրը Հայաստանի իշխանությունները բազմիցս քննարկել են ռուսական կողմի հետ հանդիպումների ընթացքում։ Այս տարվա սեպտեմբերին որոշում էր ընդունվել այն մասին, որ հայկական վարորդական իրավունք ունեցող վարորդները կարող են աշխատել Ռուսաստանի տարածքում։


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/54845