Սորոսականները ԱՄՆ Կոնգրեսում շնորհակալություն են հայտնել ԱՄՆ-ին թավշյա հեղափոխության համար

Քաղակտիվիստ, ՎԵՏՕ շարժման համակարգող Նարեկ Մալյանը Facebook-իր իր էջում ուշադրություն է հրավիրում մի կարևոր իրադարձության, որը կարծես ստվերվել է Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական իրադարձությունների պատճառով:

Մալյանը, մասնավորապես, գրում է.

««Շատ-շատ օգտակար կլինի, եթե ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն /FBI/ կամ ԱՄՆ իրավապահ այլ մարմիններ կիսեն իրենց փորձը, ուսուցանեն Հայաստանի իրավապահ մարմիններին, քանի որ նմանատիպ վերապատրաստումները շատ օգտակար են հետսովետական երկրների համար»: Դանիել Իոաննիսյանի ԱՄՆ կոնգրեսում երեկ արված այս հայտարարությունը բազմաթիվ հարցեր է առաջացնում, առավել ևս, երբ ԱՄՆ կոնգրեսում Դանիելի կողքին այդ պահին նստած էր ՀՀ բարձրաստիճան դիվանագետ` ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը (Վարուժան Ներսիսյան – խմբ.):

1. Արդյո՞ք այս հայտարարությունը ՀՀ արտաքին քաղաքականության հետ որևէ առնչություն ունի:

2. Եթե ոչ, ապա ի՞նչ մանդատով էին ԱՄՆ կոնգրեսում ՀՀ-ն փորձում ներկայացնել կարկառուն սորոսականները:

3. Արդյո՞ք ԱԳՆ-ում կիսում են սորոսական Դանիելի կողմից FBI-ը Հայաստան հրավիրելու նախաձեռնությունը:

4. Ու՞մ մանդատով է, Իոաննիսյանը կազմակերպում FBI-ի կողմից Հայաստանյան իրավապահների թրեյնինգները:

5. Ո՞ւմ հաշվին է իրականացվել սորոսականների թռիչքը և կեցությունը ԱՄՆ-ում:


Այս և բազմաթիվ այլ հարցեր պետք է պարզաբանվեն ԶԼՄ-ների միջոցով»,- գրել է Նարեկ Մալյանը:


Նա նաև լսումները խայտառակություն է որակել.


«ԱՄՆ կոնգրեսի հելսինկյան կոմիտեն բաղկացած է 9 կոնգրեսականից և 9 սենատորներից: Դատարկ դահլիճում հանդիպմանը ներկա են գտնվել կոմիտեի անդամ ընդամենը երկու կոնգրեսականներ` Մարկ Վեյսին և Ռոբերտ Ադերհոլտը: Վերջինս շուրջ 10 րոպեով է ներկա գտնվել լսումներին և հեռացել: Հատուկ հյուրի կարգավիճակով ներկա են գտնվել կոնգրեսական Ջեկի Սպիերը և Ֆրենկ Փալոնը: Ջեկի Սպիերը նույնպես 10 րոպեից հեռացել է` իր պնդմամբ՝ մասնակցելու Դոնալդ Թրամփի իմպիչմենտի լսումներին:


Հանդիպմանը ներկա է գտնվել Հայաստանի դեսպան Վարուժան Ներսիսյանը (Սերժ Սարգսյանի նախկին օգնականը), ում ներկայությամբ Արսեն Խառատյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ ին` նշելով, որ առանց այդ երկրի աջակցության Հայաստանում հեղափոխություն չէր լինի, իսկ Դանիել Իոանիսյանի ելույթի հակառուսական հայտարարություններին կնախանձեր ցանկացած հակառուս գործիչ: Ինչ վերաբերում է պատգամավոր Համազասպ Դանիելյանին, ապա վերջինս այնքան էր ոգևորվել հեղափոխականի իր կերպրով, որ նիստ վարող կոնգրեսական Վեյսին ստիպված նրան կոչ է արել մի քիչ համազուսպ լինել և կարճ կապել:


Մինչ լսումների մեկնարկը ՎԵՏՕ շարժումը կապ է հաստատել կոմիտեի նախագահ Սենատոր Ուիկերի գրասենյակի հետ: Սենատորին ներկայացրել ենք Խառատյանի և Իոանիսյանի սորոսական լինելու ապացույցներ` խնդրելով նրան զերծ մնալ հանդիպմանը մասնակցելուց և թույլ չտալ այլ կոնգրեսականներին մասնակցել քննարկմանը: Արդյունքում զեկուցողներն ավելի շատ էին քան լսողները, իսկ լսումները համարում ենք տապալված»,- հայտնել է Նարեկ Մալյանը:


Ի դեպ, արձագանքելով Մալյանի հայտարարության այս վերջին հատվածին, Իոաննիսյանը գրել է.


«Ոչի՞նչ, որ հանձնաժողովի նախագահը ինձ վրա ի սկզբանե հենց Սորոսի գրասենյակի միջոցով էր դուրս եկել ու լավ էլ տեղյակ էր:  Ոչի՞նչ որ այդ հանձնաժողովի գրասենյակի ղեկավարը (Ալեքսը, որի հետ դուք իբր կապնվել եք) երկար տարիներ Սորոսի գրասենյակում է աշխատել»։


Ինչ վերաբերում է Միացյալ Նահանգների Կոնգրեսում Հելսինկյան հանձնաժողովի կողմից երեքշաբթի կազմակերպված բուն լսումներին, ապա «Ամերիկայի ձայնը» անդրադառնում է դրանց բավականին ծավալուն և մեջբերում բոլոր այն հայտարարությունները, որոնք հարուցել են ՎԵՏՕ-ի ներկայացուցչի հարցերի տեղատարափը:

Այդպես, լսումներին հրավիրված «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանի խոսքով, Հայաստանի իշխանությունները պատրանք չունեն եւ գիտակցում են երկրի զարգացման ճանապարհի բոլոր դժվարությունները. «Սակայն, մենք գիտակցում ենք նաեւ, որ մեր սերնդի համար սա վերջին հնարավորությունն է իրականացնել Հայաստանում ամուր ժողովրդավարություն կառուցելու կարեւորագույն առաջադրանքը»:

Պատգամավորի խոսքով, միայն ժողովրդավար Հայաստանը կարող է դիմակայել երկրի առջեւ եղած մարտահրավերներին:

Իսկ ահա Հայաստանի վարչապետի նախկին խորհրդական, «Ալիք Մեդիա»-ի հիմնադիր Արսեն Խառատյանը, ում իր գրառման մեջ հիշատակում է Նարեկ Մալյանը, մատնանշելով անկախացումից ի վեր Հայաստանին հատկացվող ամերիկյան օգնությունը, ուշագրավ հայտարարություն է արել.


«Կասկած չկա, հեղափոխությունն իրականացվել էր բացառապես Հայաստանի ներքին ուժերով, սակայն, այն հնարավոր չէր լինի առանց հսկայական աջակցության, որը Հայաստանի քաղհասարակությանը տրամադրում էր բոլոր տարիների ընթացքում նաեւ Միացյալ Նահանգները»,- ասել է նա:

Խոսելով «Թավշյա հեղափոխության» առջեւ առկա ներքին խոչընդոտների մասին, «Իրազեկ Քաղաքացիներ» միավորման ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը նշեց նախկին իշխանություններին.

«Նախկին կոռումպացված իշխանության ներկայացուցիչներն ամեն կերպ փորձում են կանգնեցնել ժողովրդավարական վերափոխումները: Այս խմբերը շարունակում են հսկա ֆինանսական ռեսուրսների տիրապետել, նրանք շատ արդյունավետ են գործում առցանց եւ լրատվական ոլորտներում եւ վայելում են Ռուսաստանի աջակցությունը: Այս կապակցությամբ, արդյունավետ կլիներ սառեցնել ԱՄՆ-ում եւ ամենուրեք այն անձանց սեփականությունը, որոնք դատապարտվել են Հայաստանում իրավախախտումներ գործելու համար»:

Իր հերթին, գերմանական Մարշալի Հիմնադրամի վերլուծաբան Ջոնաթան Կացը հայտարարել է. «Թավշյա հեղափոխության» արդյունքում իշխանության եկած Նիկոլ Փաշինյանի կառավարությունը Հայաստանի նորանկախ պատմության մեջ լավագույն հնարավորությունն ունի իրական ժողովրդավարություն բերելու: Հայաստանին անհրաժեշտ է օգնել հաջողություն արձանագրել եւ դա միայն հայերի համար չէ կարեւոր: Հայաստանի հաջողությունն անչափ կարեւոր է ԱՄՆ-ի եւ Եվրամիության համար, որպես օրինակ Եվրասիայում եւ գլոբալ առումով, որ ժողովրդավարության հաղթանակը հնարավոր է»,- ասել է նա:

Կոնգրեսական Ջեքի Կանչելյան-Սփիրը, ով օրերս էր վերադարձել Հայաստան եւ Լեռնային Ղարաբաղ կատարած այցից, նշել է. «Հայաստանի «Թավշյա հեղափոխությունը» կրկին անգամ բոլոր երկրներին ժողովրդավարություն հաստատելու հույս տվեց»: Միեւնույն ժամանակ, կոնգրեսականը համոզված է, որ հեղափոխության արդյունքում բացված հնարավորությունը եզակի է եւ անհրաժեշտ է արագ բարեփոխումներ իրականացնել: Միացյալ Նահանգները նույնպես պետք է Հայաստանին ակտիվ աջակցություն ցուցաբերի, համոզված է Կանչելյան-Սփիրը. «Մենք պետք է շարունակենք աջակցել Հայաստանի առաջընթացին, օգնել կառավարությանը եւ հայ խորհրդարանականներին»:

Միացյալ Նահանգների Կոնգրեսում Հայաստանի խորհրդարանականներին աջակցության լայն ծրագրեր ունեն, լսումների ընթացքում նշեց Կոնգրեսի հայ-ամերիկյան բարեկամության խմբի համանախագահ կոնգրեսական Ֆրանք Փալոնը.

«Հույս ունեմ, որ թե Հելսինկյան կոմիտեի եւ թե մեր խմբի ջանքերով հնարավոր կլինի Հայաստանին աջակցություն ցուցաբերել, զարգացնել արդեն իսկ արձանագրված հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսությունը եւ խթանել ժողովրդավարության ամրապնդումը»:


 


 


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/54838

alexistogel macau

alexistogel

link alexistogel

situs alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

link alternatif alexistogel

alexistogel gacor

bandar alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel terpercaya

agen togel online

link alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel

alexistogel togel slot

alexistogel

alexistogel online

alexistogel

alexistogel gampang menang

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

slot gacor alexistogel