Արևմուտքը կորցրել է Մերձավոր Արևելքի իրադարձությունների վրա որևէ կերպ ազդելու լծակները

Մերձավոր Արևելքից ամերիկացիների հեռանալուց հետո այնտեղ ձևավորվելու է ուժի վակուում: Այդ վակուումը լրացնելու են ՌԴ-ն, Թուրքիան, Իրանը, նաև Չինաստանը: Այդ մասին հայտարարել է քաղաքագետ Ալեքսանդր Ռարը:


Նա նշել է, որ Արևմուտքը կորցրել է Մերձավոր Արևելքի իրադարձությունների վրա որևէ կերպ ազդելու լծակները:


Ըստ նրա Մերձավոր և Միջին Արևելքում ոչ թե ՆԱՏՕ-ն, այլ ՌԴ-ն, Թուրքիան, Իրանն ու Չինաստանն են լրացնելու առկա վակուումը:

Նա հավելել է, որ Սիրիայի ապագան որոշելու են Մոսկվան, Անկարան, Թեհրանն ու Դամասկոսը:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/54825