Հայաստանը մնացել է առանց երկաթուղու. ամբողջ անձնակազմը երեկվանից գործադուլ է անում

Երկրորդ օրն է Հայաստանում չի աշխատում երկաթուղին՝ Գյումրիի լոկոմոտիվային դեպոյի ամբողջ անձնակազմը երեկվանից աշխատանքի դուրս չի եկել, գործադուլ են անում:


Երկաթուղայինները աշխատավարձի 30 տոկոս բարձրացում են պահանջում: Հարավկովկասյան Երկաթուղի ընկերությունից հայտնում են, որ փորձում են լուծում գտնել այս խնդրին, բայց հայտնի չէ՝ մինչև օրվա վերջ այդ լուծումը կլինի, թե ոչ:


Հիշեցնենք, որ մեկ տարի էլ չի անցել, ինչ Գյումրիի լոկոմոտիվային դեպոյի աշխատակիցները գործադուլի միջոցով հասան աշխատավարձի բարձրացման:


 


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/54805