ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «լավ լուրեր» է ներկայացրել Սիրիայի, Թուրքիայի եւ Մերձավոր Արեւելքի իրավիճակի վերաբերյալ:
Սիրիայի հյուսիսում 120-ժամյա հրադադարի ռեժիմի գործողությունը, որը հայտարարվել է հոկտեմբերի 17-ին Թուրքիայի եւ ԱՄՆ-ի միջեւ ձեռք բերված համաձայնության հիման վրա, ավարտվել է հոկտեմբերի 22-ին Երեւանի ժամանակով 23:00-ին: Սիրիացի քրդերը ամերիկյան վարչակազմին հայտնել են, որ ԱՄՆ եւ Թուրքիայի համաձայնության շրջանակում բոլոր պարտավորությունները կատարել են եւ անվտանգության գոտին լքել:
«Հիմա, կարծես, լավ լուրեր են գալիս Թուրքիայի, Սիրիայի եւ Մերձավոր Արեւելքի վերաբերյալ: Ավելի ուշ նոր տեղեկություններ կլինեն»,- Twitter-ում նշել է Թրամփը:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/54785