Մամուլ. Քոչարյանի դեմ կեղծ ցուցմունք չտա՞լն է Հայրապետովի ազատման պատճառը

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Փաստ» թերթը գրում է. «Ըստ «Փաստ» թերթի՝ իշխանությանը մերձ աղբյուրի, ազգային անվտանգության ծառայության ՊՊԾ արդեն նախկին պետ, գեներալ Գրիգորի Հայրապետովի աշխատանքից հեռացման գլխավոր պատճառը եղել է 2001թ. սեպտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը «Առագաստ» սրճարանում Պողոս Պողոսյանի սպանության վերաբերյալ քրեական գործի՝ իշխանության կողմից նորովի բացումը։ Նշյալ աղբյուրի փոխանցմամբ, Հայրապետովին առաջարկվել է ցուցմունք տալ այդ գործի հետ կապված, «հիշել» եւ ասել, որ Ռոբերտ Քոչարյանն է հանձնարարել Պողոսյանին ծեծել։ Սակայն Հայրապետովը հրաժարվել է՝ ասելով, թե ինքը չի կարող նման ցուցմունք տալ, քանի որ դա իրականությանը չի համապատասխանում։ Առաջարկողն սկսել է «երեսով տալ», որ նրան նոր իշխանությունը լավ է վերաբերվել, պաշտոնի բարձրացում է արվել, գեներալի կոչում են տվել: Այդուամենայնիվ, Հայրապետովը հրաժարվել է՝ նշելով, որ այդպես չի եղել՝ խնդրեով իրեն չխառնել քաղաքական հաշիվների մեջ։ Հայրապետովին ժամանակ են տվել մտածելու, եւ տեսնելով, որ կոմպրոմատ էլ չկա վրան, առանց զգուշացնելու հրամանը տվել եւ ազատել են աշխատանքից։ Մեր աղբյուրը նաեւ հավելեց, որ ՊՊԾ այլ սպաների եւս, որոնք այդ օրը ուղեկցել են Ռոբերտ Քոչարյանին եւ Շարլ Ազնավուրին, նույն առաջարկով դիմել են, սակայն դեռեւս արդյունքներ չկան»:


«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՀՀ hատուկ քննչական ծառայութունը որպես կասկածյալ երեկ հարցաքննել է ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանին: Նա իրավապահների ուշադրության կենտրոնում է հայտնվել ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալի նախկին պաշտոնակատար Արսեն Բաբայանին առաջադրված մեղադրանքով՝ քրեական օրենսգրքի 38-300-րդ հոդվածի 1-ին մասով եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով: Ըստ մեղադրանքի` Բաբայանը օժանդակել է մի խումբ պաշտոնատար անձանց կողմից ՀՀ ՍԴ լիազորություններին տիրանալուն, ինչպես նաեւ կատարել է պաշտոնեական կեղծիք: Ահա այս քրեական գործի շրջանակներում իշխանությունը յուրացնելու կասկածանքով ներգրավվել է նաեւ Ա. Բաբլոյանը: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ ՀՔԾ-ից: Նշենք, որ երեկ հարցաքննությունից հետո նրան մեղադրանք չեն առաջադրել, բայց, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, ըստ ամենայնի, հենց այսօր արդեն կառաջադրեն մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 300 հոդվածի 1-ին մասով (իշխանությունը յուրացնելը):


Խնդիրն այն է, որ ըստ պաշտոնական տեղեկատվության` ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը, որի պաշտոնավորման ժամկետը (70 տարին) լրանալու էր 2018 թվականի մարտի 23-ին, ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին հասցեագրված դիմում է ստորագրել ՍԴ նախագահի պաշտոնից հրաժարվելու մասին, եւ Բաբլոյանը, ըստ մեղադրանքի, դիմումը պաշատոնապես դեռեւս չստացած, ապօրինի ստորագրել է այն ու հանդես եկել ՍԴ նախագահի հրաժարականի մասին հայտարարությամբ: Այստեղ թերեւս դժվար չէ հետեւություն անել, որ առանց Գագիկ Հարությունյանի տված համապատասխան ցուցմունքի Բաբլոյանին չէին կարող թերեւս ներգրավել այս հարցում: Կկալանավորվի ԱԺ նախկին նախագահը, թե ոչ, դժվար է ասել, բայց որ ստիպված է լինելու ցուցմունքներ տալ, կասկածից վեր է: Ու այդ դեպքում արդեն պարզ կդառնա` ով է եղել մասնագիտությամբ ոչ իրավաբան, մանկաբույժ Բաբլոյանի իրավական խորհրդատուն այս հարցում: Եթե Հրայր Թովմասյանն է եղել, ստիպված կլինի խոստովանել այդ մասին իր տված ցուցմունքներում: Ու այդ ժամանակ արդեն Հրայր Թովմասյանին մեղադրանք առաջադրելը կդառնա տեխնիկական հարց»:


«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ի՞նչ ճակատագիր ունեցան ԱԱԾ-ում ոչնչացված փաստաթղթերը, որոնց մասին հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը այս տարվա մայիսի 8-ին` իր գործունեության մեկամյակն ամփոփող ասուլիսի ընթացքում: «Ազգային անվտանգության ծառայությունում արդեն մի քանի ամիս ընթանում է ծառայողական քննություն, որովհետեւ նախորդ իշխանությունները, ըստ ծառայողական նյութերի, հեղափոխությունից որոշ ժամանակ առաջ Ազգային անվտանգության ծառայության նյութեր են ոչնչացրել», – ասաց վարչապետը: Կատարվածը հանցագործություն որակելով` նա ավելացրել էր. «Ես իրավաբան չեմ, բայց իմ քաղաքական գնահատականն այն է, որ դա հանցագործություն է։ Էդ նյութերն իրենց սեփականությո՞ւնն էին, որ ոչնչացրել են։ Այդտեղ կարող էին լինել նյութեր բազմաթիվ բաների մասին։ Ուրվական գործ է, սա շատ լուրջ հետեւանքների պետք է բերի»:


Հայտարարությունից 5 ամիս անց «Ժողովուրդ» օրաթերթը գնացել է այս փաստաթղթերի հայտնաբերման գործի հետքերով: ԱԱԾ տնօրենի տեղակալ, գեներալ – լեյտենանտ Ստեփան Մելքոնյանը «Ժողովուրդ» օրաթերթին տված բացառիկ հարզազրույցում հայտարարել է, որ դրանք ներքին շրջանառության փաստաթղթեր են եղել, որոնք բոլորը վերականգնվել են: «Ես ասեմ, որ բոլոր փաստարկները փաստացի վերականգնված են եւ այդպիսի փաստարկում չկա, որ ….: Մի ծառայությունից մյուս ծառայություն է չէ՞ գնում գրագրությունը, այդ իրենց ֆունկցիաներով ամեն ինչ վերականգնված է»,- վստահեցրել է ԱԱԾ փոխտնօրենը: Նրա խոսքով` որեւէ քրեական գործ դրանցում չի եղել, դրանք բացառապես ներքին շրջանառության փաստաթղթեր են եղել: Առանց բացելու փաստաթղթերի բովանդակությունը, Ստեփան Մելքոնյանը «Ժողովուրդ» օրաթերթին ասել է, որ դրանց անհետացմանը վերաբերող ծառայողական քննության արդյունքներն, ըստ ամենայնի, շուտով կներկայացնեն հանրությանը»:


«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հունիսի 24-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ամենակարեւոր նիստերից մեկի ժամանակ, երբ քննարկվում էր Ռուսաստանի պատվիրակության ձայնի իրավունքի վերականգնման հարցը, ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ Հովհաննես Իգիթյանը չմասնակցեց քվեարկությանը: Դրանից հետո լուրեր տարածվեցին, թե Իգիթյանը չէր մասնակցել՝ պայմանավորվելով ուկրաինացի պատվիրակների հետ, որից հետո ռուսական կողմը հայկական կողմին խորհուրդ է տվել հեռացնել նրան հայկական պատվիրակությունից: Արդյոք այդպե՞ս է: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց հարցը պարզել ԵԽԽՎ ռուսական պատվիրակության անդամ Լեոնիդ Կալաշնիկովից: Վերջինս մեզ հետ բացառիկ զրույցում նշեց, որ իրենք հենց այդ նստաշրջանի օրերին են հրապարակային հայկական պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանից փորձել պարզել, թե ինչու է քվեարկությունը նման կերպ եղել, իսկ Իգիթյանի հետ զրուցելու ցանկություն չի էլ եղել: «Այդ հարցով պետք է որոշում կայացնի հենց հայկական կողմը: Մենք այդ մասին չենք խնդրել, պնդել, դա հայկական կողմի հարցն է»:


«Փաստ» օրաթերթը գրում է . «Փաստ» թերթի տեղեկություններով, հոկտեմբերի 8-ին տհաճ միջադեպ է գրանցվել Քննչական կոմիտեի ծառայողի օրվան նվիրված խնջույքի ժամանակ: Տոնական «քեֆը», որին մասնակցել են նաեւ Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինն ու Բելառուսի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Իվան Նոսկեւիչը, անցկացվել է նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին պատկանող «Ֆլորենս» ռեստորանում: Ըստ մեր աղբյուրների, խնջույքի թեժ պահին ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանը սկսել է վիրավորանքներ հնչեցնել աշխատակիցների հասցեին, նրանց սպառնացել՝ հեռացնել աշխատանքից: Գրիգորյանը կոնֆլիկտ է ունեցել նաեւ վարչապետի արարողակարգի պատասխանատուի հետ, ապա կոշտ հայտարարություններ է հնչեցրել դատախազության հասցեին, թե «դրանց ճխլել է պետք»: Այս ամենի հետեւանքը եղել է այն, որ Ռուսաստանի եւ Բելառուսի գործընկերները հեռացել են եւ երեկոն շարունակել Բյուրեղավանում՝ ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանին պատկանող ամառանոցում: Մեր տեղեկություններով, ՔԿ-ի՝ առանց այդ էլ դժգոհ աշխատակիցների համբերության բաժակը լցվել է, եւ նրանցից շատերը պատրաստվում են լքել այս կառույցը»:


«Փաստ» թերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Արտակ Նահապետյանն ազատվել է փրկարար ծառայության տնօրենի պաշտոնից։ Արտակ Նահապետյանը նախկինում զբաղեցրել է փրկարար ծառայության քաղաքացիական պաշտպանության վարչության պետի պաշտոնը: Նա այդ պաշտոնն ստանձնել էր Դավիթ Տոնոյանի՝ ԱԻ նախարար նշանակվելուց հետո։ Տոնոյանի՝ պաշտպանության փոխնախարար աշխատելու տարիներին Նահապետյանը աշխատել է ՊՆ-ում եւ մշտապես համարվել է նրա հավատարիմ կադրերից: Ըստ «Փաստ» թերթի աղբյուրների, նախարար Ֆելիքս Ցոլակյանը միշտ ծանր է տարել, որ նման առանցքային պաշտոնում իր նախորդի հավատարիմ մարդն է աշխատում, եւ մշտապես ձգտել է ազատվել նրանից... Եվ քանի որ «նոր Հայաստանում» իշխանավորների բոլոր երազանքներն իրականանում են, Ցոլակյանն էլ ի վերջո հասավ իր նպատակին»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանն այս օրերին Չինաստանում է՝ մասնակցում է չին-հայկական «Շանսի-Նաիրիտ» ընկերության խորհրդի նիստին, որի անդամ է ինքը։ Նա «ձեռքերը լվացել է» Ամուլսարի թեմայից, քանի որ նեղացած է մամուլի հրապարակումներից ու այն շահարկումներից, թե ինքն ու իր հայրը կապ ունեն Ամուլսարի՝ 400 հազար դոլարով իրականացված փորձաքննության հետ։ Սիսեռյաններին, հիշեցնենք, մեղադրում էին, թե, լինելով լիբանանցի, միջնորդել են, որ լիբանանյան ELARD ընկերությունն իրականացնի փորձաքննությունը, եւ դրա տակ կոռուպցիոն ռիսկ էին տեսնում։ Սիսեռյանն ասաց, որ որոշել է այլեւս չխառնվել Ամուլսարի թեմային, թեեւ ընդամենը մամուլի հետ կապերն էր համակարգում։ Բայց որքան էլ հերքում էր ELARD-ի հետ իր ընտանիքի կապը, միեւնույն է, մարդկանց մեջ հաստատվել է, որ դա իրենց բերած ընկերությունն է։ Իսկ Ամուլսարի թեմայով հիմա, իր խոսքով, բացառապես վարչապետն է զբաղվում, հարցի լուծումն էլ նրա տիրույթում է»:


«Ժամանակ» թերթը գրում է. «ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության Զվարթնոցի բաժնի պետք է նշանակվել Արթուր Ավալյանը: Այս նշանակումն ուշագրավ է նրանով, որ Արթուր Ավալյանը մոտ երկու տարի առաջ ՊԵԿ ներքին անվտանգության վարչության նյութերի հիման վրա ազատվել էր զբաղեցրած պաշտոնից, ապա վերականգնվել էր որպես Զվարթնոցի մաքսանենգությանը դեմ պայքարի բաժնի պետի տեղակալ: Ուշագրավ է, որ հետհեղափոխական Հայաստանում, երբ հայտարարված է կոռուպցիայի դեմ անողոք պայքար, կաշառքի համար աշխատանքից ազատված անձը նշանակվում է բարձր պաշտոնի: Եվ այս գործելակերպը ՊԵԿ-ում արդեն օրինաչափություն է դարձել»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Նախարարների աշխատավարձի գաղտնի բարձրացման մասին տեղեկությունը, որ հրապարակեց նախօրեին լրատվամիջոցներից մեկը եւ այն մեծ արձագանք առաջացրեց հանրության եւ քաղաքական ուժերի շրջանում, արտացոլում է Հայաստանի հանրային-քաղաքական կյանքում եւ սոցիալ-հոգեբանական տիրույթում առկա բավականին խորքային խնդիրների առկայությունը: Մի կողմից հասկանալի է, որ կոռուպցիոն մոտիվացիայի բացակայության պայմաններում պետական պաշտոնյաները պետք է ունենան օրինական վարձատրության հնարավորինս խոսուն մոտիվացիա, հատկապես հաշվի առնելով այն ահռելի պատասխանատվությունը, որի ներքո գործում են այդ պաշտոնյաները, եւ նկատի ունենալով նաեւ այն չափազանց ծանր ժառանգությունը, որի հնարավորինս արագ հաղթահարումն ու հետեւանքների վերացումն է պահանջում հանրությունը: Բայց, միեւնույն ժամանակ, այդ նույն հանրությունը կամ դրա մի զգալի մասը փաստորեն դժգոհում է, երբ տեղեկանում է, որ եղել է պաշտոնյաների աշխատավարձի բարձրացում կամ պարգեւատրումներ: Եվ այստեղ բանն ամենեւին, այսպես ասած, գաղտնի լինելու հանգամանքը չէ: Ի վերջո, «ոչ գաղտնի» լինելու պարագան ամենեւին չի նվազեցնում դժգոհությունը, ըստ այդմ՝ թյուր է կարծիքը, թե խնդիրը ձեւն է, ոչ թե բովանդակությունը:


Խնդիրը բովանդակությունն է եւ այն լուրջ խնդիր է, որովհետեւ արտացոլում է Հայաստանի հանրային շրջանակներում ձեւավորված ավելի խորքային սոցիալ-հոգեբանական բարդույթների առկայությունը: Ընդ որում՝ բարդույթներ, որոնց ձեւավորման գործում իրենց դերն են ունեցել նախկին ընդդիմությունները, այդ թվում՝ ներկայիս իշխանության մաս կազմող ուժեր, մի շարք շրջանակներ: Նախկին կոռումպացված իշխանությունը սուր քննադատվում էր այդպիսի դեպքերում, երբ խոսք էր գնում պաշտոնյաների, նախարարների, պատգամավորների, փոխնախարարների եւ այլ որոշակի շերտի աշխատավարձը բարձրացնելու մասին: Հանրությունը դժգոհում էր, թե «գողանում» են, ու դեռ մի բան էլ աշխատավարձ բարձրացնում՝ աղքատության պայմաններում: 


Ընդդիմությունը կամ ընդդիմությունները, այսպես ասած, «գեներացնում» էին այդ դժգոհությունը, գուցե չպատկերացնելով, թե ինչպես է այն սահուն անցնում շատ կոնկրետ պատճառահետեւանքային օբյեկտիվ սահմանն ու վերածվում արդեն սուբյեկտիվ երեւույթի՝ հանրային հոգեբանական բարդույթի: Հանրությունն այժմ պահանջում է աշխատանքի արդյունք՝ անմիջապես իր մաշկի վրա, նոր միայն հայտնում պաշտոնյայի աշխատավարձ բարձրացնելու հանդուրժողության պատրաստակամություն: Մինչդեռ, անկախ զուտ արդյունավետության գնահատականից, ակնառու է նաեւ, որ Հայաստանում եղել է չափազանց ծանր մի իրավիճակ, որի պարագայում հենց միայն ուղղակի աղետ թույլ չտալն արդեն իսկ պահանջում է իսկապես ծանր աշխատանք, եւ հանրությունը կարող է եւ շատ առումներով դեռեւս որոշակի ժամանակ իր մաշկի վրա չզգալ այնպիսի արդյունք, որի պարագայում «թույլ կտա» պաշտոնյային բարձր աշխատավարձ: Ահա այդ առումով ձեւավորվում է որոշակի փակ շղթա, որից դուրս գալը պահանջում է նոր իշխանության, այսպես ասած, համարձակ, բաց խոսակցություն հանրության հետ, որովհետեւ միայն հեղափոխական լեգիտիմությունը այդ խորքային հարցերի պարագայում չի բավարարում իրավիճակը կառավարելի պահելուն: Պատրա՞ստ է իշխանությունը դրան»:


«Իրավունք» թերթը գրում է. «Եղեգնաձորում սեպտեմբերի 18-ին տեղի ունեցած միջադեպով, որի ժամանակ դաժան ծեծի էր ենթարկվել փոխգնդապետ Արա Մխիթարյանը, «Իրավունքին» հասած տեղեկություններով, օրերս հարցաքննվել է նույն միջադեպի պատճառով պաշտոնին հրաժեշտ տված, Վայոց Ձորի արդեն նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանը: Մեր տեղեկությունը՝ ստուգելու համար դիմեցինք նախկին մարզպետին, սակայն հարցը լսելուն պես ասաց. «Այդ գործով որեւէ հարցի չեմ պատասխանում: Ընդամենը ուզում ենք հարցնել՝ հարցաքննվե՞լ եք, թե ոչ: Նախաքննությունը կավարտվի, կիմանաք: Ոչինչ հիմա, կներեք, բայց չեմ պատասխանելու: Հիշեցնենք, որ միջադեպի առիթվ հարուցված քրեական գործի շրջանակներում կալանավորվել է Տրդատ Սարգսյանի օգնական Հարություն Գրիգորյանը»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Մինչ մենք զբաղված ենք ներքաղաքական գզվռտոցով, մեր շուրջը կատարվում են իրադարձություններ, որոնք շահեկան չեն մեզ համար։ Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը Հայաստանի հարցով նոր զեկուցող է նշանակել՝ Ռումինիայի նախկին նախագահ Տրայան Բասեսկուին, որն Իլհամ Ալիեւի ամենամտերիմ մարդկանցից էր ժամանակին եւ «Նաբուկո» գազատարի լոբբիստներից։ Նախագծի տապալումից հետո սերն Ալիեւի հանդեպ թերեւս նվազել է, բայց կապերը պահպանվել են։ Եվրոպական խորհրդարանի հիմնական զեկուցողներն առնվազն տարին մեկ քաղաքական գնահատականներ են ներկայացնում։ Ղարաբաղի հարցում իր բացասական դիրքորոշմամբ հայտնի զեկուցողի պարագայում մեզ առաջիկա 5 տարում տհաճ անակնկալներ են սպասվում եվրապառլամենտի զեկույցներում։ Պատճառը ՀՀ իշխանությունների անգործությունն է։ Պարզվում է՝ մայիսից հետո ձեւավորված Եվրոպական խորհրդարանի հետ ՀՀ ԱԺ-ն ոչ մի պաշտոնական հարաբերություն չի հաստատել՝ աշխատանք չի տարվել, այցեր չեն եղել։ Ո՛չ ԱԳՆ-ն, ո՛չ ԱԺ-ն չեն փորձել կանխել Բասեսկուի նշանակումը»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը վերջերս հայտարարեց, որ առաջիկա հունիսին Սերժ Թանկյանը կրկին համերգով հանդես կգա Հայաստանում: Հիշենք, որ Սերժ Թանկյանի System of a Down ռոք խումբն առաջին անգամ Հայաստանում հանդես եկավ 2015-ի ապրիլին` Ցեղասպանության 100-ամյակի առիթով, եւ շշմեցուցիչ համերգ ստացվեց, որի համար նա 1,2 միլիոն դոլար հոնորար է ստացել (ռուսահայ գործարարից)։ «Ինչպես կասեր Վանոն` պատմական հայրենիքն անգամ այլեւս «հեշտ» չեն սիրում»,- ասաց իշխանական մեր աղբյուրը՝ հավելելով, որ այս անգամ եւս Սերժ Թանկյանը մեծ հոնորարի դիմաց կերգի Հայաստանում։ «Պարզապես նրբությունն այն է, որ արանքում Ամուլսարի խնդիրը կա։ Նկատեք` համերգի մասին հայտարարությունից հետո Թանկյանն այլեւս չի խոսում Ամուլսարի շահագործման անթույլատրելիության մասին։ Սա համերգ-բարտեր է հայաստանյան իշխանությունների եւ նրա միջեւ»:


Փորձեցինք ճշտել լուրի իսկությունը․ վարչապետի մամլո խոսնակ Վլադիմիր Կարապետյանին հարցրինք` մեր աղբյուրներն ասում են, որ Սերժ Թանկյանի հունիսյան համերգը հայաստանյան բյուջեի վրա կնստի մոտ 1 միլիարդ դրամ։ Որտեղի՞ց են տրամադրվելու համերգի միջոցները։ Խոսնակը գրավոր արձագանքեց․ «Բյուջեի մասով Ձեր գրածը չեմ հաստատում։ Միջոցների տրամադրման հարցը պետք է ուղղել կազմակերպիչներին»:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/54778

alexistogel

alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel rtp

link alexistogel

situs alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel rtp

alexistogel macau

alexistogel

link alternatif alexistogel

alexistogel

bandar alexistogel

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel terpercaya

alexistogel

alexistogel

alexistogel

situs alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel togel slot

slot gacor alexistogel

alexistogel gampang menang

alexistogel online

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

agen togel online