Հայաստանի բնակչության ընդհանուր ունեցվածքը կազմում է 42 միլիարդ դոլար. Credit Suisse

Credit Suisse շվեյցարական բանկը զեկույց է հրապարակել համաշխարհային հարստության մասին: Շվեյցարացիները Հայաստանը վերագրել են այն երկրների շարքին, որոնք ունեն միջինից ցածր եկամուտ (lower middle income):


Ինչպես հայտնում է RUSARMINFO-ն, ըստ զեկույցի՝ Հայաստանի բնակչության ընդհանուր ունեցվածքը կազմում է 42 միլիարդ դոլար:

Վրաստանը նույնպես ներառվել է (lower middle income շարքում: Վրացիների ընդհանուր ունեցվածքը կազմում է 37 միլիարդ դոլար:

Ադրբեջանը ներառված է միջինից բարձր եկամուտ ունեցող պետությունների խմբում: Ադրբեջանցիների ընդհանուր ունեցվածքը կազմում է 83 միլիարդ դոլար:

Credit Suisse-ի գնահատականներով՝ 2019 թվականին Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու միջին ունեցվածքը կազմել է 19.517 հազար դոլար: Ընդ որում բաժանարար գիծնը 8,309 դոլարն է, այսինքն բնակչության կեսն ունի նշվածից ցածր, իսկ մյուսը՝ նշվածից բարձր կապիտալ: 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/54761