Արսեն Բաբայանի պաշտպանները բողոքարկել են նրան ձերբակալելու մասին ՀՔԾ քննիչի որոշումը

ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի պաշտպանները երեկ երեկոյան բողոքարկել են նրան ձերբակալելու մասին ՀՔԾ քննիչի որոշումը։ 


Հիշեցնենք, որ երեկ Հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, որի համաձայն՝ ՀՀ ՔՕ 314-րդ հոդված 1-ին մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով ձերբակալվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը։


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/54749