Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը կոչ է արել Թուրքիային՝ վերջնականապես դադարեցնել ռազմական գործողությունները Սիրիայի հյուսիս-արեւելքում եւ հարգել միջազգային հումանիտար իրավունքի նորմերը:
«ԵՄ-ն դատապարտել է Թուրքիայի միակողմանի ռազմական գործողությունները Սիրիայի հյուսիս-արեւելքում: Ոչ ոք մոլորության մեջ չէ այսպես կոչված հրադադարի հարցում»,- ասել է Տուսկը:
«Թուրքիան պետք է վերջնականապես դադարեցնի ռազմական գործողությունները, դուրս բերի իր ուժերը եւ հարգի միջազգային հումանիտար իրավունքի նորմերը»,-ընդգծել է նա:
Տուսկի խոսքով՝ «ցանկացած այլ ճանապարհ նշանակում է անընդունելի մարդկային տառապանքներ, «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հաղթանակը եւ լուրջ սպառնալիք եվրոպական անվտանգության համար»:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/54746