Ադրբեջանի ոստիկանությունը Բաքվում բռնի կերպով ցրել է խաղաղ ակցիաները: Այդ մասին նշվում է Human Rights Watch-ի հաղորդագրության մեջ: Ձերբակալվել են և ծեծի են ենթարկվել բազմաթիվ ընդդիմադիրներ և քաղակտիվիստներ:
Ձերբակալվածների թվում են Ժողովրդական ճակատ ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլին:
Human Rights Watch-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնօրենի տեղակալ Գեորգի Գոգիան հայտարարել է, որ Ադրբեջանի կառավարությունը կրկին անգամ անտեսում է խաղաղ ակցիաների իրականացնելու քաղաքացիների իրավունքները:
Նա նշել է, որ իշխանությունները պետք է անհապաղ ազատ արձակեն ձերբակալվածներին և քննել իրավապահների կոշտ մեթոդների կիրառումը քաղաքացիների նկատմամբ:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/54734