Սիրիայում պատերազմը մեծացնում է հայրենասիրական տրամադրությունները Թուրքիայի ներսում

Սիրիայում քրդական ջոկատների դեմ ռազմական գործողությունները մեծացնում են հայրենասիրական տրամադրությունները Թուրքիայի ներսում և համախմբում են հասարակությանն իշխող կուսակցության շուրջ: Այդ մասին հայտարարել է թուրքագետ Վլադիմիր Ավատկովը:


Նա նշել է, որ Սիրիայում գործողությունը բխում է Թուրքիայի ներքաղաքական շահերից՝մեծացնում է ազգայնական, հայրենասիրական տրամադրությունները:


Ըստ նրա, այդ գործողությունը կարևոր է նաև Թուրքիայի սահմանների անվտանգության ամրապնդման տեսանկյունից:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/54718