Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբերին Վրաստանի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 9 193,7 մլն դոլար:
Այս մասին ասված է Վրաստանի Վիճակագրական ազգային ծառայության զեկույցում: Վրաստանից արտահանումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 11,1%-ով՝ կազմելով 2 մլն 719,2 մլն դոլար, իսկ ներկրումը կրճատվել է 3,3% -ով և կազմել 6 մլրդ 475,4 մլն դոլար:
Վրաստանի ապրանքաշրջանառության բացասական հաշվեկշիռը կազմել է 3 755,3 մլն դոլար:
Հաշվետու ժամանակահատվածում Վրաստանի ապրանքաշրջանառությունը 10 հիմնական առևտրային գործընկերների հետ կազմել է ընդհանուր շրջանառության 72,6%-ը:
Վրաստանի արտահանման խոշորագույն գործընկերներն են Ռուսաստանը (371,1 մլն դոլար), Ադրբեջանը (355,1 մլն դոլար) և Հայաստանը (261,3 մլն դոլար):
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/54710