Թուրքիայի պաշտպանության նախարարը հերքել է Սիրիայի հյուսիսում քրդական խմբավորումների դեմ քիմիական զենքերի ու ֆոսֆորային ռումբերի օգտագործման մասին տարածված լուրերը:
Հուլուսի Աքարը հայտարարել է, որ Սիրիայի հյուսիս-արևելյան հատվածում «Խաղաղության աղբյուր» գործողության ժամանակ արգելված զենքեր չեն օգտագործվել և իրենց պահեստներում նման զենքեր չկան:
Նա նշել է, որ Թուրքիան հարգում է հարևան պետությունների, հատկապես Սիրիայի տարածքային ամբողջականությունը և Սիրիայում ռազմական գործողության ընթացքում խաղաղ բնակչությունը չի տուժելու: Անկարայի նպատակն է հալածել Թուրքիայի կառավարության ընդդիմադիր քրդերին:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/54672