Քննարկվել են Ադրբեջանի և Չինաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության հարցեր

Աշխատանքային այցով Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն գտնվող Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը մասնակցել է Պեկինում անցկացվող սյանշանյան IX ֆորումին:


Այցի շրջանակներում պաշտպանության նախարարը հանդիպել է նաև Չինաստանի պաշտպանական արդյունաբերության համալիրում ներառված «Poly Technologies» և «CETC International» ընկերությունների ներկայացուցիչների հետ:


Հանդիպումների ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և Չինաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության հարցեր:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/54666