Ամերիկյան զորքերը հատել են Սիրիայի սահմանը եւ մտնում են Իրաք Սահելա սահմանակետով՝ դեպի հյուսիսային Դոհուք նահանգ: Այս մասին տեղեկացնում է Reuters-ը՝ հղում կատարելով ականատեսներին։
Քրդական աղբյուրը գործակալությանը տեղեկացրել է, որ ամերիկյան զորքերն ուղղվել են դեպի Իրաքյան Քրդստան։
Աղբյուրը նաեւ տեղեկացրել է, որ ամերիկյան զորքերն իրենց հետ տանում են ծանր տեխնիկայով 30 թրեյլեր եւ «Համերներ»։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/54663