Պաշտպանության նախկին նախարար, Մարտի 1-ի գործով Սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող Սեյրան Օհանյանը երեկ մեկնել է Գերմանիա՝ բուժման նպատակով։
Հիշեցնենք, նախորդ նիստերից մեկում դատարանը թույլատրել էր Սեյրան Օհանյանին հոկտեմբերի 21-ից մինչեւ նոյեմբերի 4-ը հեռանալ երկրից:
«Բուժումը կապված է իր հաշմանդամության հետ. երկու տարին մեկ պարոն Օհանյանն անցնում է համապատասխան զննություն»,- ավելի վաղ դատարանում ասել էր Օհանյանի պաշտպաններից Ինեսա Պետրոսյանը:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/54662