Սիրիայում գրոհայինների համար նախատեսված 12 բանտեր չեն հսկվում. Շոյգու

Սիրիայում թուրքական բանակի գործողությունների պատճառով առանց հսկողության են մնացել փախստականների 8 ճամբարներ եւ օտարերկրացի գրոհայինների համար նախատեսված 12 բանտեր, ինչը կարող է հանգեցնել պատմական հայրենիք ահաբեկիչների «հետադարձ միգրացիայի» ալիքի, երկուշաբթի Պեկինյան Սյանշանի համաժողովում ելույթ ունենալիս հայտարարել է ՌԴ աշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:


Սրա հետ կապված նա հայտարարել է «ահաբեկիչների մարտահրավերներին, նրանց գաղափարախոսությանն ու քարոզչությանը հակազդելու համար ամբողջ միջազգային հանրության ջանքերի կոնսոլիդացման» անհրաժեշտության մասին:


Դրանից բացի, ռուս նախարարի խոսով՝ ԻՊ ահաբեկչական խմբավորումը, Սիրիայում պարտություն կրելով, իր ներկայությունը զգալիորեն ընդլայնել է Հարավարեւելյան Ասիայում:


Քվազիպետության առաջնորդները հռչակում խալիֆաթի կազմի մեջ Ինդոնեզիայի, Մալայզիայի, Սինգապուրի, Ֆիլիպինների եւ մասամբ Թաիլանդի ներառումը: Որպես առաջավոր ջոկատ օգտագործում են Սիրիայում մարտնչած եւ հայրենիք վերադարձող զինյալներին»,- ասել է նա:


Շոյգուն նշել է, որ մի քանի տարի առաջ Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի համար ահաբեկչությունը լուրջ սպառնալիք չէր համարվում:


«Ներկայումս տարածաշրջանում նկատվում է ծայրահեղական կազմակերպությունների ակտիվություն, որոնցից մետ 60-ը ճանաչվել են ահաբեկչական»,- արձանագրել է ՌԴ պաշտպանության նախարարը:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/54637