Ազգային միասնություն ֆրանսիական կուսակցության առաջնորդ Մարի Լը Պենը պահանջել է դադարեցնել ՆԱՏՕ-ում Թուրքիայի անդամությունը ռազմական գործողությունների պատճառով, որոնք իրականացնում է Անկարան Սիրիայի հյուսիս-արեւելքում:
«Թուրքիան խախտել է ՆԱՏՕ-ին անդամակցելու չափորոշիչները:Անհրաժեշտ է դադարեցնել այդ երկրի մասնակցությունը միության կազմում»,-նշել է նա:
Բացի այդ, Լը Պենի կարծիքով, անհրաժեշտ է նաեւ դադարեցնել Թուրքիային կատարվող վճարումները ԵՄ կազմում ընդգրկվելու թեկնածուների աջակցության ծրագրի շրջանակում: Նա հիշեցրել է, որ այդ վճարումների ծավալը 2021-2027 թվականներին պետք է կազմի 6 մլրդ եվրո:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/54636