Մամուլ. Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի հարաբերությունները լարված են

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«168 ժամ» թերթը գրում է. «Խորհրդարանի աշնանային նստաշրջանի մեկնարկի օրերին օրենսդիր մարմնի իշխող ուժի ներկայացուցիչների նեղ շրջանակում լիկբեզ է անցկացվել: Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) վարչության երկու անդամներ երիտպատգամավորներին վերստին հիշեցրել են իրենց օրենսդրի պարտականություների մասին, եւ ոմանց տրվել են, այսպես ասած՝ վարքականոնների որոշակի դասեր՝ հիշելու, որ օդում լինեն, թե ջրում՝ բոլորը պարտավոր են մի մարդու պես հետեւել թիմ լիդերի՝ Նիկոլ Փաշինյանի քաղաքական հայտարարություններին: Հանձնարարվել է նաեւ վարչապետի ուղերձները մեկնաբանելուց առաջ չշրջանցել խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին, ավելորդ ակտիվություն չդրսեւորել ցանկացած լրագրողի միացրած ձայնագրիչի, տեսախցիկի առաջ, որպեսզի քաղաքական հակառակորդ թիմին ամեն ելույթի առիթով հրճվանք չպարգեւեն, որ իրար հակասող տեսակետներից հետո հները ՔՊ-ի պառակտման մասին չխոսեն:


Ասում են՝ ամենադաժան դասն այդ օրվա համար տրվել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին: Վարչապետը նրան մեղադրել է խորհրդարանի ներսում իրավիճակին չտիրապետելու, խմբակցության հետ պարբերաբար չաշխատելու, աշխատանքները պատշաճ չկազմակերպելու մեջ: Հատուկ ընդգծվել է, որ խորհրդարանական ամբիոնից վերեւ նստածների կուրացիայի վրա Մակունցը հույս չդնի: Ի դեպ, այս կոչը Մակունցին ուղվել է, հավանաբար, այն բանի համար, որ Ամուլսարի շահագործման շուրջ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը թիմի ներսում լրիվ հակառակ տեսակետն է իրականում պաշտպանել, եւ այս մասին Փաշինյանը տեղեկացել էր անակնկալ ձեւով:


Հիշեցնենք, ավելի վաղ գրել էինք, որ Ամուլսարի շահագործման դեմ ընդվզումների ամենաթեժ օրերին, երբ իշխող ուժի ղեկավար, վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում էր Ծաղկաձորում ներկուսակցական հանդիպում անցկացնել՝ օրակարգային հարցերի շուրջ ընդհանուր տեսակետ ձեւավորելու համար, հանկարծ թիմակիցներից մեկից տեղեկանում է, որ Արարատ Միրզոյանը չսպասելով կուսակցության ղեկավարի տեսակետին՝ արձակուրդից վերադառնալուց հետո արդեն իսկ հանդիպած է եղել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության, այսպես կոչված՝ «Սորոս»-ական թեւին եւ առանց վարանելու հայտնել, որ ինքն անձամբ դեմ է հանքի շահագործման գաղափարին: Թիմակիցների խոսքով՝ այս տհաճ անակնկալն իրականում լուրջ նստվածք է թողել Փաշինյանի մոտ:


Խոսվում է ընդհուպ լարված հարաբերությունների մասին, ասում են՝ օրենսդիր եւ գործադիր մարմինների ղեկավարների միջեւ տեւական ժամանակ ուղիղ կոնտակտ պարզապես չկար, շփվում էին միջնորդավորված՝ խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանի հեռախոսից գնացող զանգերի միջոցով: Ավելին, Արցախի անկախության օրվա միջոցառումներին մասնակցելու համար, ասում են, խորհրդարանի ղեկավարն իր հետ մեկնող պատվիրակության մասնակցության համար «դաբրոն» կառավարության ղեկավարից գրավոր է ստացել: Մի ուշագրավ տեղեկություն եւս. հիշատակվող աշխատակարգային «ռեստարտ- ժողովից» հետո խմբակցության ներսում գրեթե բոլոր թիմակիցներին «Իմ քայլական» երկու լիդերներ ակնարկել են զգուշանալ լրագրողներից, չտրվել սադրանքներին եւ որեւէ դեպքում չմեկնաբանել Փաշինյանի ընտանիքին վերաբերող որեւէ հարցադրում՝ լինի դա Մարիամ Փաշինյանի հերթական ֆեյսբուքյան գրառման մասին, զինծառայող որդու եւ հատկապես տիկնոջ՝ Աննա Հակոբյանի գործունեության եւ հայտարարություների մասին… Եվ սա ընդունվել է Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Չե՞ք կարծում, որ Գագիկ Ծառուկյանի որոշումը, որ իրենց ֆրակցիան չի մասնակցելու Հրայր Թովմասյանին վերաբերող հարցի քվեարկությանը, հեռահար էր, ոմանց կարծիքով` ապագայում վարչապետի պաշտոնի համար հայտ ներկայացնելու տեսանկյունից․ հարցրինք «Իմ քայլի» պատգամավոր Հրաչ Հակոբյանին։ «Ո՛չ, չեմ կարծում. ՍԴ-ի հետ կապված նման խնդիր ԲՀԿ ֆրակցիայի կողմից չէր կարող ներկայացվել, որովհետեւ շատ ավելի այլ հարցեր են եղել, երբ իրենք կարող էին նման հայտ ներկայացնել` զբաղեցնել ԼՀԿ-ի խիստ ընդդիմադիր տեղը, չեն արել»: ԲՀԿ-ում դանդաղ են մոտենում թիրախին` հունվարի 14-ին լրանում է Փաշինյանի պաշտոնավարման 1 տարին, եւ հնարավոր է անվստահության գործընթաց սկսել։ «Չեմ ասի` հնարավոր չէ, կամ բացառում եմ, բայց հավանականությունը շատ փոքր է»: Այսինքն` չեք բացառում, որ վերադասավորությունների արդյունքում լինի նոր վարչապետ: Հակոբյանն ուշագնաց եղավ ծիծաղից։ «Իհարկե, բացառում եմ»: Ինչո՞ւ։ «Դուք պատկերացնո՞ւմ եք ժողովրդի վերաբերմունքը Ձեր ասած` հունվարի 14-ին, երբ ժողովուրդն իմանում է, որ ինչ-որ մի խմբակցություն` «Լուսավորը» կամ ԲՀԿ-ն, ժողովրդի անունից անվստահություն են հայտնել վարչապետին»: Երբեք մի ասա «երբեք»։ «Չեմ ասում` երբեք, բայց դե, նորից եմ ասում՝ ի՞նչ եք կարծում, ժողովրդի արձագանքն ինչպիսի՞ն կլինի. պարզ է, չէ՞, թույլ չի տա, եթե ավելին չասեմ»:


«Փաստ» թերթը գրում է. «Վերջին շրջանում գնալով ավելի է ակտիվանում «Սասնա ծռերը»։ Պարզվում է՝ 2016 թվականի հուլիսյան իրադարձություններից հայտնի այս ուժի ներկայացուցիչների հանրային նման ակտիվությունը ունի խորքային պատճառներ, ավելի ստույգ՝ հիմքեր են նախապատրաստվում հետագա զարգացումների համար։ «Փաստ» թերթի տեղեկություններով, «ծռերն» առաջիկայում լուրջ ակտիվություն են դրսևորելու ՍԴ շուրջ ընթացող գործողություններում։ Թերթի կառավարական աղբյուրի փոխանցմամբ՝ Գարեգին Չուգասզյանն օրերս բավական ուշ ժամի կառավարության շենքում է եղել և, ըստ որոշ տեղեկությունների, հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հետ։ Թերթի աղբյուրի փոխանցմամբ, «ծռերը» և նրանց սատարող կոնգլոմերատը փորձելու են ստանձնել ՍԴ-ի դեմ ընթացող պայքարի առաջամարտիկի դերը՝ նախաձեռնությունը լևոնտերպետրոսյանականներից վերցնելով իրենց ձեռքը: Նրանք առաջիկայում ՍԴ դիմաց սպասվող ցույցերի հիմնական կազմակերպիչներն ու գործող անձինք են ուզում լինել»:


«Հրապարակ» թերթը գրում է. «3 օր առաջ տեղեկություն ունեինք, որ Կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանն արձակուրդ է գնալու եւ այլեւս չի վերադառնալու՝ հրաժարական է տալու։ Մեզ մի քանի օր չէր հաջողվում զրուցել նրա հետ, երեկ վերջապես կապվեցինք խոսնակի հետ, որն ասաց, որ Պետրոսյանն աշխատում է, նման բան չկա։ Սակայն մեր զրույցից րոպեներ անց Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրեց, որ աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել, եւ մի երկարաշունչ տեքստ տեղադրեց, որտեղ բացատրում էր հեռանալու պատճառները․ քանի որ չի կիսում «մեր կառավարության քաղաքականությունն ու առկա մոտեցումները քաղաքաշինության բնագավառում»։ Շարունակության մեջ, սակայն, հասկանալի է դառնում, որ հեռանալու իրական պատճառը Քաղաքաշինության կոմիտեի ներկա եւ նախկին ղեկավարներն են, որոնց հետ նրա հակասությունների մասին վաղուց էր հայտնի»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Ըստ որստիկանությանը մոտ կանգնած մեր աղբյուրի՝ Հայաստանի իշխանությունները մտադիր են կառուցվածքային փոփոխություններ իրականացնել ոստիկանության համակարգում՝ վերացնելով ճանապարհային ոստիկանությունը եւ ամերիկյան օրինակով այն միացնելով պարեկապահակային ծառայությանը: Կյանքի կկոչվի նաեւ տարիներ շարունակ քննարկվող նախագիծը, ըստ որի քրեական ոստիկանությունը կառանձնացվի մունիցիպալ ոստիկանությունից»:


«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել հոկտեմբերի 17-ին սպանված ոստիկանին կրակած երկու եղբայրների տված ցուցմունքներից: Մեզ հասած տեղեկությունների համաձայն` եղբայրները խոստովանել են, որ գողություն են կատարել նշված գիշերը: Երբ տեսել են ոստիկաններին, վախեցել են ու փախուստի են դիմել: Եղբայրներից մեկը, որը կրակել է ոստիկան Տիգրան Առաքելյանի վրա, ցուցմունք է տվել, թե չի ցանկացել սպանել ոստիկանին: Ըստ նրա` երբ տեսել է, որ ոստիկանները բռնել են իր եղբորը, պառկեցրել գետնին, մոտեցել է, զենքը խլել եւ կրակել է՝ վախեցնելու նպատակով, բայց կրակոցը սպանել է Տիգրան Առաքելյանին: Իհարկե, սպանողը կարող է իրեն մեղմացուցիչ հնչերանգներով ցուցմունքներ տալ, բայց ե՛ւ նա, ե՛ւ բոլորը պետք է մեկընդմիշտ գիտակցեն, որ ոստիկանի, ծառայողի վրա ձեռք բարձրացնողը առանց ներման պատժվելու է խստագույնս: Տվյալ դեպքում 16 տարեկան տղան, որ կրակել է ոստիկանին, ցմահ կալանքի տակ է մնալու»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Դատական համակարգում ստեղծված անհասկանալի ու քաոտիկ իրավիճակի պատճառով մի շարք դատավորներ, ընդ որում՝ ոչ հին, կոռումպացվածները, այլ երիտասարդները, աստիճանաբար պատրաստվում են լքել դատական համակարգը: Նրանցից շատերը ներկայումս սովորում են փաստաբանական դպրոցում, որպեսզի ստանան փաստաբանական արտոնագիր ու զբաղվեն փաստաբանությամբ: Մասնավորապես՝ ներկայումս փաստաբանական դպրոցում են սովորում դատավորներ Մխիթար Պապոյանը, վերաքննիչ դատարանի նախագահ Վազգեն Ռշտունին եւ մի քանի այլ գործող երիտասարդ դատավորներ: Փաստաբանական դպրոցում սովորում են նաեւ բազմաթիվ գործող դատախազներ, քննիչներ: Նրանք բոլորը պատրաստվում են զբաղվել ավելի «անշառ» գործով, ինչպիսին է փաստաբանությունը»:


Փաստ» թերթը գրում է. «ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը եւս այս տարի հետ չի մնացել մեկ անձից գնումներ կատարելու՝ աղմուկ հանած միտումներից եւ մասնավորաբար ձեռք է բերել դասագրքեր: Այսպես, օրինակ՝ դասագրքեր ձեռք բերելու նպատակով «Սպիկա» ՍՊԸ-ին է տրամադրվել 28 243 500 դրամ, «Էդիթ Պրինտ» ՍՊԸ-ին՝ 66 382 380 դրամ, իսկ «Մանմար» ՓԲԸ-ին՝ 251 947 815 դրամ: Հասկանալի չէ, թե նման խոշոր գնումները ինչու են իրականացվում առանց մրցույթի, սեփական կամքով ու ճաշակով, եւ ինչ սկզբունքով է որոշվել, որ, օրինակ՝ մի կազմակերպությունն ավելի փոքր մասնաբաժին է ստացել, քան մյուսը: Վերջապես, ինչո՞ւ հարգարժան Պողոսը պետք է թույլատրի, որ իր վճարած հարկերը բաշխվեն առանց վերահսկողության առավել լուրջ գործիքների: Հուսանք, որ այս դեպքում տրված պատվերների գումարների մեծությունը կապ չունի Գյումրիից Երեւան ուղերթի քայլերի քանակի հետ»:


«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Այսօր Հայաստանի հագուստի, կոշիկի խանութների մեծ մասի ներսի պատերին շատ հաճախ կարելի է հանդիպել «Գնված ապրանքը հետ չի ընդունվում» գրությանը, ինչը, ըստ մասնագետների, «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի խախտում է: Նշված օրենքը հստակ ասում է, որ սպառողն իրավունք ունի 14 օրվա ընթացքում ոչ պարենային ապրանքը հետ վերադարձնել: Բայց Հայաստանում օրենքի այդ կետը չի պահպանվում: Յուրաքանչյուր խանութ իր կանոններով է շարժվում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս երեւույթը շուտով կվերանա մեր երկրի առեւտրի, սպասարկման ոլորտում: Բանն այն է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը մտադիր է «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքում եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարել. վաճառողը սպառողներին տեսանելի վայրում պետք է փակցնի տեղեկատվություն` ոչ պարենային ապրանքը փոխարինելու եւ վերադարձնելու պայմանների վերաբերյալ, հակառակ դեպքում կտուգանվի 50 հազար դրամով»։


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/54617

alexistogel

alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel rtp

link alexistogel

situs alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel rtp

alexistogel macau

alexistogel

link alternatif alexistogel

alexistogel

bandar alexistogel

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel terpercaya

alexistogel

alexistogel

alexistogel

situs alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel togel slot

slot gacor alexistogel

alexistogel gampang menang

alexistogel online

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

agen togel online