Միխայիլ Գորբաչև. «Աշխարհի խաղաղությունը վտանգված է»

Խորհրդային Միության նախկին նախագահ Միխայիլ Գորբաչևն այսօր նախազգուշացրել է աշխարհին սպառնացող վտանգների մասին:


«Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում Գորբաչևն ասել է, որ արդիական աշխարհին սպառնում են միջազգային իրավունքի անտեսումը և համաշխարհային քաղաքականության ռազմականացումը:


ԽՍՀՄ նախկին ղեկավարը կարծիք է հայտնել, որ պետությունների հակամարտությունները պետք է կարգավորել բացառապես խաղաղ եղանակով՝ բանակցույունների սեղանի շուրջ:


«Իսկ ի՞նչ ունենք իրականում՝ վերջնագրեր, միջամտություն և ռազմական ներխուժումներ, և այդ ամենը՝ ՄԱԿ-ը շրջանցելով»,- ասել է Գորբաչևը:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/54587