Սիրիայի հյուսիսում ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ Թուրքիայի և ԱՄՆ-ի պայմանավորվածությունը խոսում է այն մասին, որ Անկարան ցանկանում է ցույց տալ, որ պատրաստ է գնալ փոխզիջումների, սակայն 120 ժամ անց թուրքերը հավանաբար կվերսկսեն գործողությունները: Այդ մասին հայտարարել է փորձագետ Իրինա Զվյագալսկայան:
Նա նշել է, որ Թուրքիան հետաքրքրված չէ խորացնել հակասություններն ԱՄՆ-ի հետ:
Ըստ նրա, թուրքերը չեն դադարեցնում իրենց գործողությունները, նրանք ուղղակի թույլ են տալիս քրդերին դուրս գալ այդ գոտուց:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/54585