Ադրբեջանը Ռուսաստանին կմատակարարի սեփական արտադրության ավտոմեքենաներ

Ադրբեջանը Ռուսաստանին կտրամադրի տաս Khazar SD ավտոմեքենա, որն արտադրվում է Նևթչալի արդյունաբերական գոտում՝ ադրբեջանա-իրանական համատեղ գործարանի կողմից:


Ինչպես տեղեկացնում է Trend-ը, վկայակոչելով Իրանում Ադրբեջանի դեսպան Բունիադ Հուսեյնովի՝ Թավրիզի առևտրի պալատի նախագահ Յունիս Ջալեհի հետ հանդիպմանը հնչեցրած խոսքերին, ավտոմեքենաները Ռուսաստան կմատակարարվեն Made in Azerbaijan բրենդի ներքո:


Դեսպանը հայտարարել է, որ այս գործարանում կիրառվում են ժամանակակից տեխնոլոգիաներ, սարքավորումներ, իսկ արտադրական հզորությունը կազմում է տաս հազար տարբեր մոդելներ:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/54551