Հայաստանն ընտրվել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի անդամ՝ 2020-2022 թթ. համար

Այսօր Նյու Յորքում կայացած ընտրությունների արդյունքում, ձայների գերակշիռ մեծամասնությամբ, Հայաստանն ընտրվեց ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի անդամ՝ 2020-2022 թվականների ժամանակահատվածի համար։


ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի խոսքով՝ այս նշանավոր ձեռքբերումը միջազգային հանրության կողմից Հայաստանի Հանրապետությունում ոչ բռնի, ժողովրդական, թավշյա հեղափոխության արդյունքում ժողովրդավարական վերափոխումների և մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության ու խրախուսման ոլորտում արձանագրված էական առաջընթացի ճանաչման լավագույն վկայությունն է։


«Այս հաջողությունը նաև ի ցույց է դնում միջազգային հանրության՝ Հայաստանի նկատմամբ բարձր վստահությունը՝ որպես հուսալի գործընկեր և մարդու իրավունքների պաշտպանությանն առաջամարտիկ, այդ թվում՝ մարդու իրավունքների զանգվածային խախտումների և ոճրագործությունների կանխարգելման առումով։


Որպես միջազգային հանրության պատասխանատու անդամ և բազմակողմ արդյունավետ փոխգործակցության կողմնակից՝ Հայաստանը ստորագրել և միացել է մարդու իրավունքների ոլորտին առնչվող բոլոր հիմնարար փաստաթղթերին և նախաձեռնություններին։ Այսօր կարող ենք արձանագրել, որ մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող այդ հանձնառությունները ոչ միայն մեր պետության իրավական համակարգի, այլև ազգային արժեհամակարգի և ինքնության կարևոր մասն են։ Մենք պատրաստակամ ենք ներկայացնել մեր փորձառությունը, լսել և սովորել մեր գործընկերներից և հանձնառու ենք աջակցելու միջազգային այնպիսի փոխգործակցությանը, որն ուղղված կլինի ՄԱԿ-ի մարդու իրավունքների համակարգի ամրապնդմանը, միջկառավարական արդյունավետ համագործակցության խթանմանը, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներգրավվածության ապահովմանը։


Մարդու բոլոր իրավունքների ու հիմնարար ազատությունների առաջմղումը, ժողովրդավարական արժեքների ամրապնդումը լինելու է Մարդու իրավունքների խորհրդում Հայաստանի կարևոր առաջնահերթությունը: Մարդու իրավունքները համընդհանուր են՝ աշխարհի բոլոր անկյուններում բնակվող յուրաքանչյուր ժողովրդի և անհատի համար:


Հայաստանը վճռական է իր ներդրումը բերել Մարդու իրավունքների խորհրդի շրջանակներում ընթացող միջազգային համագործակցությանն ու երկխոսության ամրապնդմանը, և այդ նպատակով մենք արդեն իսկ հանդես ենք եկել հստակ հանձնառություններով, որոնք նախատեսում ենք իրագործել առաջիկա տարիների ընթացքում։ Մենք շարունակելու ենք պայքարել ինքնության հիմքով խտրականության դրսևորումների, այլատյացության, անհանդուրժողականության և ատելության խոսքի և քարոզի դեմ, որովհետև Հայաստանին և հայ ժողովրդին լավ հայտնի են այդ հիմքերով մարդու իրավունքների զանգվածային խախտումների հետևանքները։


ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում Հայաստանի անդամակցությունը զուգակցվելու է նաև ՄԱԿ-ի մեկ այլ կարևոր մարմնում՝ Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովում՝ Հայաստանի նախագահությամբ։ Սա առավել ևս խորհրդանշական է՝ հաշվի առնելով այսօր Հայաստանի հանրային կյանքում կանանց քաղաքական ներկայացվածության և ներգրավվածության նշանակալի աճը, որը վկայում է մեր երկրում կանանց և տղամարդկանց համար հավասար իրավունքների և հնարավորությունների ապահովմանն ուղղված հետևողական քայլերի արդյունավետության մասին։ Հայաստանը պատրաստակամ է իր ներդրումն ունենալ կանանց իրավունքների պաշտպանությանն ուղղված միջազգային համագործակցության ամրապդնման գործում, և մենք նախատեսում ենք գործադրել բոլոր հնարավոր ջանքերն այդ օրակարգը առաջ տանելու համար։


Կցանկանայի երախտագիտություն հայտնել միջազգային մեր գործընկերներին Հայաստանի թեկնածության հանդեպ ցուցաբերած բարձր վստահության համար։ Շնորհակալ եմ նաև ՀՀ կառավարության, նախարարությունների և գերատեսչությունների, ԱԳՆ կենտրոնական ապարատի և օտարեկրյա տարբեր պետություններում և միջազգային կառույցներում մեր դիվանագիտական ներկայացուցչությունների կողմից տարված հետևողական և համակարգված աշխատանքի համար։ Սա մեր բոլորիս հաջողությունն է, որով մենք նաև ստանձնում ենք մեծ պատասխանատվություն միջազգային համայնքի առջև»,- ասված է նախարարի հայտարարության մեջ։


Այս կապակցությամբ գրառում է արել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը.


«Հայաստանն ընտրվեց ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի անդամ՝ 193 երկրների շրջանում ստանալով 144 ձայն:


Սա մեր երկրի նկատմամբ միջազգային հանրության շատ մեծ վստահության վկայություն է, հատկապես մարդու իրավունքների պաշտպանության հարցում: Շնորհավորում եմ բոլորիս»,- գրել է վարչապետը:


 


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/54534

alexistogel

alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel rtp

link alexistogel

situs alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel rtp

alexistogel macau

alexistogel

link alternatif alexistogel

alexistogel

bandar alexistogel

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel terpercaya

alexistogel

alexistogel

alexistogel

situs alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel togel slot

slot gacor alexistogel

alexistogel gampang menang

alexistogel online

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

agen togel online