Որդիս, Արցախը Հայաստան է և վերջ. հայերը գրառում են արել Հեյդար Ալիևի կիսանդրու վրա (VIDEO)

Թբիլիսիի կենտրոնում Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիեւի կիսանդրու վրա հայ ակտիվիստները փակցրել են «Արցախը Հայաստան է եւ վերջ» հայտնի հայտարարությունը, որը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հնչեցրել էր Արցախում օգոստոսին Համայակական խաղերի բացման ժամանակ:


Այդ հայտարարությունը հարուցել էր Ադրբեջանի դժգոհությունը, որին ի պատասխան ամիսներ անց Սոչիում,  «Վալդայ» համաժողովին ունեցած ելույթում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը պատասխանել էր «Ղարաբաղն Ադրբեջան է» հայտարարությամբ:


«Հայաստանն ինքը չի ճանաչում այդ ապօրինի կազմավորումը, Ղարաբաղը պատմական ադրբեջանական տարածք է, այնպես որ Ղարաբաղն Ադրբեջան է և բացականչական նշան», - «Վալդայ» համաժողովին ունեցած ելույթում մասնավորապես ասել էր Ալիևը։


Հայ ակտիվիստները տեսանյութ են նկարահանել, թե ինչպես են փակցնում «Որդիս, Արցախը Հայաստան է եւ վերջ» խոսքերով քառալեզու վահանակը Թբիլիսում Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիեւի կիսանդրու վրա: Տեսանյութը նրանք տեղադրել են Facebook սոցիալական ցանցում: Վահանակի վրա «Որդիս, Արցախը Հայաստան է եւ վերջ» խոսքերը գրված են չորս լեզվով՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն եւ թուրքերեն:


«Քանի որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը լսում է միայն իր հորը, որից ժառանգել է իր ամբողջ հարստությունն ու իշխանությունը, ես որոշեցի իր հոր միջոցով փոխանցել, որ Արցախը Հայաստան է եւ վերջ», - ասում է տեսանյութի հեղինակը:



 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/54525