Ադրբեջան-Ռուսաստան ապրանքաշրջանառությունն 9 ամսվա ընթացքում աճել է 24,2%-ով

2019-ի հունվար-սեպտեմբերին Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 2 միլիարդ 104 միլիոն 562,18 հազար դոլար, ինչը 24,2%-ով ավելին է 2018 թ. 9 ամիսների ցուցանիշից, հայտնում է Ադրբեջանի Մաքսային պետական կոմիտեն (ՄՊԿ):


Մաքսային պետական կոմիտեի տվյալներով՝ Ռուսաստանի հետ առևտրային գործառնությունների մասնաբաժինը կազմել է Ադրբեջանի ընդհանուր արտաքին առևտրաշրջանառության 8,34% -ը՝ 2019 թ. 9 ամիսների համար:


Հաշվետու ժամանակահատվածում Ռուսաստանի Դաշնություն ադրբեջանական արտադրանքի արտահանման ծավալը կազմել է 499 միլիոն 151,17 հազար դոլար (աճը` 12,7%): Ընդհանուր առմամբ, Ռուսաստան առաքումները կազմել են 2019 թ. հունվար-սեպտեմբերին Ադրբեջանի արտահանման 3,36%-ը:


Հունվար-սեպտեմբերին ռուսական ապրանքների ներմուծումը Ադրբեջան կազմել է 1 միլիարդ 605 միլիոն 411,01 հազար դոլար (աճը կազմել է 28,2%): Ռուսաստանից մատակարարումների մասնաբաժինը կազմել է՝ Ադրբեջան ներմուծվող ապրանքների ընդհանուր ծավալի 15,47%-ը:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/54519