Իրանում տեղի է ունեցել «Յասին» արդիական ուսումնական ինքնաթիռի շնորհանդեսը:
Իրանի զինված ուժերի աջակցման ու պաշտպանության նախարար բրիգադային գեներալ Ամիր Հաթամին հայտարարել է, որ «Յասին ինքնաթիռը ոչ միայն գիտական ու տեխնոլոգիական բնույթ ունի ու ազդելու է ազգային հեղինակության բարձրացմանը, այլև պարզ ուղերձ է հղում համաշխարհային իմպերիալիստական համակարգին»:
Նա «Յասին» ուսումնական ինքնաթիռի գործարկումը համարել է իրանցի մասնագետների մասնագիտական արվեստի գագաթնակետը:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/54516