Սիրիայում զգալիորեն աճել է Մոսկվայի եւ Թեհրանի դերը այնտեղից ամերիկյան ուժերի հեռանալուց հետո, ինչի հետեւանքներն առայժմ դժվար է կանխատեսել: Այդ մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:
«Երբ ես խոսում եմ Սիրիայում Թուրքիայի գործողության աշխարհաքաղաքական հետեւանքների մասին, ապա արդեն հարկավոր է խորհել այն մասին, որ Ռուսաստանի դերն Իրանի հետ միասին զգալիորեն աճել է տարածաշրջանում այն բանից հետո, երբ դուրս բերվեցին ամերիկացի զինվորները»,-ասել է նա:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/54513