ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի իր պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանին հրավիրել է աշխատանքային այց կատարել Ռուսաստան, եւ այդ հրավերն ընդունվել է: Այդ մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Վլադիմիր Պուտինը Թայիփ Էրդողանին հրավիրել է առաջիկա օրերին աշխատանքային այցով ժամանել Ռուսաստան: Հրավերն ընդունված է»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Հեռախոսազրույցի ընթացքում երկու երկրների ղեկավարները, ի թիվս այլ հարցերի, քննարկել են Սիրիայի հյուսիսի իրադրությունը: «Նշվել է, մասնավորապես, թուրքական բանակի ստորաբաժանումների եւ Սիրիայի կառավարության զինուժերի միջեւ բախումների կանխման անհրաժեշտությունը»,- հավելել են Կրեմլում:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/54407