Տարածաշրջանում կայունությունը մեր հիմնական նպատակն է, որը թույլ կտա մեզ աշխատել մեր երկրների տնտեսական զարգացման ուղղությամբ: Այս մասին Երևանում, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո հայտարարեց Վրաստանի վարչապետ Գեորգի Գահարիան:
Ըստ Գնրա, Հայաստանը և Վրաստանը շատ լավ համագործակցում են միջազգային հարթակներում, տնտեսական ուղղությամբ, մշակույթում.
«Մենք անում ենք հնարավոր ամեն ինչ՝ այս համագործակցությունն առավել արդյունավետ և ինտենսիվ դարձնելու համար», - ասաց Վրաստանի վարչապետը:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/54383