Անկարան կշարունակի նպաստել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ հիմնված Ադրբեջանի տարածքային ամբողջականության վրա: Այս մասին Բաքվում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ ելույթ ունենալով Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի գագաթնաժողովում:
Ըստ նրա, «Հայաստանի կողմից ադրբեջանական հողերի օկուպացիայի արդյունքում ավելի քան 1 միլիոն մարդ ստիպված է եղել լքել իրենց տները, ինչըն անընդունելի է»:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/54379